"Մադրիդի Ռեալի" 23-ամյա կենտրոնական կիսապաշտպան Ֆերնանդո Գագոն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով կարող է տեղափոխվել Թուրինի "Յուվենտուս" - տեղեկացնում է RMC ռադրիոկայանը: Արգենտինացին դժգոհ է իր խաղային պրակտիկայից "բլանկոների" կազմում,այդ իսկ պատճառով նրա գործակալը արդեն սկսել է նոր ակումբի որոնումները,որպեսզի տեղ զբաղեցնի Արգենտինայի հավաքականում աշխարհի առաջնության ժամանակ: Ներկայիս մրցաշրջանում Գագոն "Ռեալում" անցկացրել է ընդհամենը 8 հանդիպում: