Пятница, 19.04.2024, 17:53
?>Вы вошли как Гость | Группа " Гости" Приветствую Вас----> Гость
"
Главная | Мой профиль| Регистрация | Выход | Вход | RSS
Главная » 2010 » Март » 26 » Տրապատոնին գոհ է
13:35
Տրապատոնին գոհ է
«Եվրո-2012»-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջին մրցակից Իռլանդիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին մեկնաբանել է ընտրական B խմբի խաղացանկի վիճակահնությունը:
«Վիճակահանությունը հաջող էր մեզ համար: Ես կարծում եմ, որ Հայաստանի դեմ առաջին խաղը նման կլինի Աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի Վրաստանի հետ կայացած առաջին խաղին (այդ մրցավեճում իռլանդացիները հաղթել են 2:1 հաշվով- խմբ.): Ես գտնում եմ, որ շատ, շատ լավ մեկնարկ է, քանի որ սեպտեմբերին մեր խաղացողները գտնվում են լավ մարզավիճակում ու այդ երեք խաղերը` Հայաստանին հյուրընկալվելիս, Անդորրայի հետ, ապա հոկտեմբերին Ռուսաստանի հետ, ես կարծում եմ մեզ հնարավորություն կտան անցնել առաջ: Ես հույս ունեմ, որ կհաջողվի առավելագույն արդյունքի հասնել այդ խաղերում:
Ռուսաստանի ու Սլովակիայի հանդիպումները շատ կարեւոր են լինելու եւ մենք պետք է առանձնահատուկ ձեւով պատրաստվենք: Մենք վստահ ենք, որ Ռուսաստանի հետ առաջին խաղում լավ մարզավիճակում ենք լինելու, իսկ պատասխան խաղը կայանալու է 2011 թ. սեպտեմբերին: Դրանից հետո մենք կհյուրընկալվենք Անդորրային ու կընդունենք Հայաստանին: Դա լավ հնարավորություն է` ընտրական փուլը բարձր նոտայով ավարտելու համար: Մենք վստահ ենք մեր հաջողության մեջ ու մեծ հավատ ունենք մեր ուժերին:
Ես գտնում եմ, որ խմբից դուրս գալը հեշտ չի լինելու, բայց նաեւ գտնում եմ, որ վիճակահանությունը ավելի լավն է, քան 2010 թ. աշխարհի առաջնության ժամանակ: Այն ժամանակ խումբը համեմատաբար ուժեղ էր: Մեր մրցակիցներն էին այնպիսի թիմեր, ինչպիսիք են Իտալիայի, Չեռնոգորիայի ու Բուլղարիայի հավաքականները», - Տրապատոնիի խոսքերը մեջբերել է irishtimes.com-ը:
Категория: Europeanfootball | Просмотров: 342 | Добавил: desperado | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Armenianfootball [1]
Transfers [124]
Press- Konferencia [18]
Europeanfootball [207]
Интервью [4]
Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz