"Մանչեսթեր Սիթիի" արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսը,այսօր որոշեց երկրորդ անգամ,սակայն ավելի հետաքրքիր և էմոցիոնալ բառերով վրա տալ իր նախկին թիմակից Գարի Նևիլի վրա: "Ես երբեք ինձ թույլ չեմ տվել մարդկանց վերաբերվել անհարգալից,այս պարագայում "Մանչեսթեր Յունայթեդի" երկրպագուներին և սեր Ալեքս Ֆերգյուսոնին:Իմ բոլոր խոսքերը հասցեագրված էին միայն մեկ ֆուտբոլիստին` Գարի Նևիլին: Այն,ինչ արեց Գարին,ասելով,որ ես չարժեմ 35մլն եվրո,դա շատ վատ արարք է,նա ուղղակի որոշեց հերթական անգամ լիզել Ֆերգյուսոնի հետույքը:Նա դա ասել է նրա համար,որպեսզի լավը երևա Ֆերգյուսոնի աչքերում: Ինչ հիմարություն է նա ասում իմ մասին?Մեր մեջ երբեք ոչ մի խնդիր չի եղել: "Երբ ես վազեցի գոլը նշելու,նա գտնվում էր իմ տեսադաշտում և ես համոզեցի ինքս ինձ,որ ոչ մի բան չխոսեմ:Ես ոչ մի ավելորդ էմոցիաներ չէմ արտահայտել:Ինչ ես ցույց եմ տվել,դա հասցեագրված էր միայն Գարի Նևիլին,ոչ Ֆերգյուսոնին և "Մանչեսթեր Յունայթեդի" երկրպագուներին: Մենք ֆուտբոլիստներ ենք և իրավունք ունենք խոսել խաղադաշտում:Ես այդքան ել շատ չեմ խոսում Անգլիայում լեզուն լավ չիմանալու պատճառով,սակայն ես չեմ սիրում կոնֆլիկտներ և նախընտրում եմ խոսել խաղադաշտում: Ես նույնպես գիտեմ,որ Ֆերգյուսոնը նախկինի նման սիրում է ինձ,այդ պատճառով միշտ խոսում է իմ մասին:Սակայն ես հիմա երջանիկ եմ` Աստված ինձ նվիրեց այդ մեծ վրեժը,և չորեքշաբթի օրը դեռ մեկ խաղ էլ կա" - ասել է արգենտինացին:
|