"Չելսիի" պաշտպան Ջոն Տերրին հայտնվել է սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ գրեթե բոլոր թերթերը հայտնեցին երկվորյակների հայր Տերրիի և իր նախկին խաղընկեր Ուեյն Բրիջի ընկերուհու սիրային պատմությունների և Տերրիի կողմից այդ պատմությունները թաքցնելու մասին:
Ջոն Տերրին, որն արժանավել էր "Հայր-2009" մրցանակին, կապի մեջ է մտել ֆրանսիացի մոդել Վանեսսա Պերանսելի հետ և նրան գումար էր խոստացել լռության դիմաց: Այդ երկու ֆուտբոլիստների տները իրարից այդքան էլ հեռու չեն և նրանք հաճախ էին միասին ժամանակ անցկացնում, քանի որ երուսն էլ հետաքրքրվում են շնասպորտով և ձիասպորտով, իսկ նրանց "սիրելիները" դարձել էին ընկերուհիներ: Պերանսելը և Բրիջը ներկա էին Տերրիի հարսանիքին:
Տերրիի իրավաբանները կարողացել են հասնել դատական արգելքի ֆուտբոլիստի սիրային կապերի մանրամասների տարածման վերաբերյալ, պատճառաբանելով, որ Տերրին անձնական և ընտանեկան կյանքի իրավունք ունի:
Այնուհետև Վերին Ատյանի Դատարանը ենթադրել է, որ Տերրին վախենում է կորցնել հարգանքը և հովանավորների հետ պայմանագիրը, ոչ թե կնոջը և արդյունքում վճիռ է կայացրել թույլատրել ԶԼՄ-ներին ազատ քննադատել ֆուտբոլիստին:
Տերրիի իրվաբանները, իմանալով "News of the World" պարբերականի ցանկությունը պատմել ընթերցողներին Տերրիի արկածների մասին, կարողացել են հասնել փակ դատական լսումների անցկացմանը և տվյալ թեմայով տեղեկատվությունների և ֆոտոների տպագրման արգելքին:
|