|
Главная » 2010 » Март » 19 » Ստոիչկովը ուրախ է
|
«Բարսելոնայի» նախկին հարձակվող, հանրահայտ բուլղարացի ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը հայտարարել է, որ իրեն մեծ հաճույք է պատճառել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում «Լիոնից» կրած «Ռեալի» պարտությունը երկու խաղերի արդյունքում։ «Ես ուրախ էի այդ իրադարձությանը։ Դեռ մի քանի տարի առաջ ոչ ոք չէր էլ կարող մտածել, որ նման բան հնարավոր է։ Սակայն «Լիոնը» օգտագործեց իր հնարավորությունը առաջին խաղում, իսկ երկրորդում ֆրանսիացիները կարող էին շատ ավելի շատ գոլի հեղինակ դառնալ։ Եվ դա այն պարագայում, որ նրանք առաջինը գոլ ընդունեցին սեփական դարպասը։ Այդ պահին շատերը մտածեցին, որ հիմա «Ռեալը» կջախջախի մրցակցին, բայց՝ ոչ։ Այսպիսին է այսօրվա ֆուտբոլը», - Ստոիչկովի խոսքերը մեջբերում է Marca-ն։
|
Категория: Интервью |
Просмотров: 401 |
Добавил: desperado
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
|