Ինչպես հայտնում է Kicker-ը, Ռաֆինյան չի մասնակցել իր թիմի մարզմանը, ինչով զայրացրել է գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատին: Վերջինս նշել է, որ գաղափար չունի, թե որտեղ է Ռաֆինյան: Մարզմանը ներկա չեն եղել նաև հարձակվող Ջեֆֆերսոն Ֆարֆանը և պաշտպան Մարսելո Բորդոնը, բայց նրանք նախօրոք տեղեկացրել են ղեկավարությանը:
-Երբ նա հայտնվի, նա կստանա իրեն հասանելիք պատիժը,-ասել է Ֆելիքս Մագատը:
|