Среда, 24.04.2024, 12:10
?>Вы вошли как Гость | Группа " Гости" Приветствую Вас----> Гость
"
Главная | Мой профиль| Регистрация | Выход | Вход | RSS
Главная » 2010 » Март » 26 » Պայքար Թուրքիայում
01:14
Պայքար Թուրքիայում
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան, երկրի ղեկավարությունը և ոստիկանությունը պայքարում են պայմանավորված խաղերի դեմ, որի ընթացքում արդեն ձերբակալվել են 46 հոգի:
ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար արմատներով հայ Ջաննի Ինֆանտինոն գոհ է այդ պայքարից:
-Մենք մշտական կապի մեջ ենք թուրքական ոստիկանության, երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի և երկրի ղեկավարության հետ: Այն պահից, երբ մենք գործի դրեցինք խաղադրույքների վերահսկման համակարգը  Կոպենհագենում կայացած անցյալ տարվա կոնգրեսից հետո, մենք սկսեցինք պայքարել կոռուպցիայի և պայմանավորված խաղերի դեմ,- ասել է Ինֆանտինոն:
Ըստ իր խոսքերի` միայն 2009 թ.-ի հունիսից սկսած, նրանք հետևել են 30 000 հանդիպում ամբողջ Եվրոպայով:
-Այն, ինչ տեղի է ունեցել Թուրքիայում, տեղի է ունեցել նաև այլ երկրներում: Մենք պետք է շնորհակալ լինենք երկրի ղեկավարությունից և ֆուտբոլի ֆեդերացիայից պայմանավորված խաղերի դեմ պայքարելու համար,- ավելացրել է նա:
Չորեքշաբթի օրը ձերբակալվել են 46 հոգի, որոնց թվում էին Թուրքիայի բարձրագույն դիվիզիոնի մի քանի ֆուտբոլիստներ:
Կասկածյալների թվում է Թուրքիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆաթիհ Աքյելը: Ազատ են արձակվել
"Բելեդիսպորի" գլխավոր մարզչի օգնական Արիֆ Էրդեմը և հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տաներ Գյուլլերին:
 

Категория: Europeanfootball | Просмотров: 332 | Добавил: desperado | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Armenianfootball [1]
Transfers [124]
Press- Konferencia [18]
Europeanfootball [207]
Интервью [4]
Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz