Пятница, 19.04.2024, 21:21
?>Вы вошли как Гость | Группа " Гости" Приветствую Вас----> Гость
"
Главная | Мой профиль| Регистрация | Выход | Вход | RSS
Главная » 2010 » Март » 12 » Նա թարգեց ֆուտբոլը
00:49
Նա թարգեց ֆուտբոլը
27-ամյա հայազգի հարձակվող Ալեկո Էսկանդարյանը հեռացավ ֆուտբոլից։
«Լոս-Անջելես Գելեքսիի» հարձակվողը նախորդ տարի «Միլանի» հետ ընկերական խաղում ուղեղի ցնցում ստացավ ու այդպես էլ չկարողացավ վերականգնվել վնասվածքից հետո։
Իր որոշման մասին Էսկանդարյանը հայտնել է Twitter-ում (սոցիալական ցանց - հեղ.) ներկայացված իր էջում. «Ինչպես գիտեք, ես չեմ կարող պրոֆեսիոնալ մակարդակով ֆուտբոլ խաղալ, որովհետև առողջության հետ խնդիրներ ունեմ։ Ես հեռանում եմ ֆուտբոլից», - գրել էր հարձակվողը, - «Շնորհակալ եմ բոլոր իմ ընկերներին ու բոլոր իմ երկրպագուներին, ովքեր միշտ իմ կողքին են եղել ծանր պահերին։ Աստված Ձեզ բոլորին պահապան»։
Վերոհիշյալ ընկերական խաղում Ալեկոն նաև կոտրել էր քիթը, չնայած հոյակապ էր սկսել 2009 թվականի նախամրցաշրջանային ժամանակահատվածը՝ երեք ստուգողական խաղում 2 գոլի հեղինակ դառնալով։
Կարիերայի ընթացքում հայազգի ֆուտբոլիստը հանդես է եկել «Տորոնտո», «Ռեալ Սոլթ Լեյք», «Չիվաս», ինչպես նաև «Լոս Անջելես Գելեքսի» ակումբներում, հայտնում է goal.com-ը։
Категория: Armenianfootball | Просмотров: 347 | Добавил: desperado | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Armenianfootball [1]
Transfers [124]
Press- Konferencia [18]
Europeanfootball [207]
Интервью [4]
Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz