|
Главная » 2010 » Март » 12 » Նա ուզում է խաղալ հավաքականում
09:31 Նա ուզում է խաղալ հավաքականում |
Լոնդոնի «Արսենալի» կենտրոնական պաշտպան Սոլ Քեմփբելը չի բացառում, որ դեռ կարող է հնարավորություն ստանալ Անգլիայի հավաքականի կազմում մասնակցել ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնությանը: Պաշտպանը վերջին անգամ կրել է իր երկրի ընտրանու մարզաշապիկը 2007 թվականին: Ֆաբիո Կապելլոն առայժմ ոչ մի անգամ նրան չի հրավիրել հավաքական: «Երբեք չգիտես, թե ինչ տեղի կունենա: Եթե ես շարունակեմ խաղալ, ապա, հնարավոր է շանս ստանամ: Ինչո՞ւ ոչ: Ես ռեալ եմ գնահատում իրավիճակը: Ես 100 տոկոսով ներդնում եմ ուժերս «Արսենալում»: Հիանալի է կրկին լինել հարազատ թիմի հետ»,- Քեմբելի խոսքերը մեջբերում է premiership.ru-ն: Նշենք, որ վերջին անգամ Սոլը խաղադաշտ է դուրս եկել Անգլիայի հավաքականի կազմում Եվրո-2008-ի որակավորման փուլի վերջին տուրի խաղում, երբ անգլիացիները 2:3 հաշվով պարտվեցին Խորվաթիային ու զրկվեցին Եվրոպայի առաջնության ուղեգրից:
|
Категория: Europeanfootball |
Просмотров: 306 |
Добавил: desperado
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
|