"Չհերիքեց դիպուկությունը, որպեսզի իրացնենք 5-6 իրական գոլային պահերը, որոնք մենք ունեինք: Պարզապես գրոհելը քիչ է, պետք է նաև դիպուկություն ունենալ գրոհներն իրենց տրամաբանական ավարտին հասցնելու համար և նաև բախտ: Երբ որ այդ հատկանիշները չկան, շատ դժվար է խաղալ, իսկ Ատլետիկը լավ օգտագործեց իր հնարավորությունը: Առջևում դեռ շատ հանդիպումներ կան: Մենք պետք է հաղթենք "Մալագային": Եթե մենք ուզում ենք նվաճել չեմպիոնական տիտղոսը , ապա պարտավոր ենք հաղթել ամեն խաղում,- նշել է Պելեգրինին, հայտնում է ПРО Футбол-ը: