Четверг, 28.03.2024, 14:53
?>Вы вошли как Гость | Группа " Гости" Приветствую Вас----> Гость
"
Главная | Мой профиль| Регистрация | Выход | Вход | RSS
Главная » 2010 » Март » 20 » Կարծիքներ, կարծիքներ, կարծիքներ
01:33
Կարծիքներ, կարծիքներ, կարծիքներ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր շվեյցարական Նյոնում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը։ Արդեն հիմա տարբեր թիմերի ներկայացուցիչներ իրենց կարծիքն են հայտնել այս վիճակահանության վերաբերյալ։

Ինտեր - ԲԿՄԱ

Ինտերի գլխավոր տնօրեն Էռնեստո Պաոլիո.

«Չի կարելի մրցակցին հեշտ համարել։ Երկու պատճառներով՝ նախ՝ Ռուսաստանում նոր է սկսվել ներքին առաջնությունը ու մոսկովյան թիմը դեռ թարմ է։

Երկրորդը՝ նրանք խաղում են արհեստական խոտածածկի վրա, ինչը ավելի վատ է տեխնիկական թիմերի համար»։ (Sky Sports)

Լուիշ Ֆիգու. Ինտերի նախկին ֆուտբոլիստ

«Չի կարելի ասել, որ այս փուլում հեշտ մրցակիցներ կան, բայց զուտ տրամաբանորեն հասկանալի է, որ ավելի լավ է ԲԿՄԱ-ն լինի, քան «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։

Բավարիա Մյունխեն - Մանչեսթեր Յունայթեդ

«Բավարիայի» գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգե.

«Դժվարին, բայց միաժամանակ հետաքրքիր վիճակահանություն էր։

«Մանչեսթեր Յունայթեդը» ամենաբարձր կարգի թիմ է։ Մենք պետք է խաղանք մեր հնարավորությունների առավելագույն մակարդակով և նույնիսկ ավելին, եթե ցանկանում ենք անցնել այս մրցակցին։ Անգլիական թիմը ֆավորիտ է այս խաղում, և դա մեզ ավելի ձեռնտու է»։ (www.fcbayern.de)

Բորդո - Լիոն

«Բորդոյի» նախագահ Ժան-Լուի Տրիո

«Մենք զրուցում էինք «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլասի հետ մինչ վիճակահանությունը և համաձայնեցինք, որ չենք ցանկանում միմյանց դեմ մրցել։

Մեր առավելությունը կայանում է նրանում, որ մենք երկորդ հանդիպումը անցկացնելու ենք սեփական հարկի տակ։ Իսկ ահա «Լիոնի» առավելությունը նրանում է, որ Ֆրանսիայի վերջին տարիների չեմպիոնը ավելի մեծ փորձ ունի Չեմպիոնների Լիգայի։

«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլաս

«Յուրահատուկ վիճակահանություն էր։ Առաջին անգամ 2004 թվականից ֆրանսիական ակումբը հանդես կգա կիսաեզրափակիչում («Մոնակոն» այդ տարի հասավ մինչև եզրափակիչ - հեղ.): (Eurosport)
Категория: Europeanfootball | Просмотров: 316 | Добавил: desperado | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Armenianfootball [1]
Transfers [124]
Press- Konferencia [18]
Europeanfootball [207]
Интервью [4]
Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz