|
Главная » 2010 » Март » 19 » Հայը ՛Ռոմայում՛
|
Չորեքշաբթի երեկոյան Հռոմ-Երևան չվերթով Հայաստան վերադարձավ «Փյունիկը»: Հայաստանի չեմպիոնն էլ ավարտեց իր արտասահմանյան ուսումնամարզական հավաքները և այժմ նախապատրաստվում է գավաթի խաղարկության առաջին հանդիպմանը: «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այսօր «Ռէժինէ» հյուրանոցում կհանդիպի լրագրողների հետ, իսկ մինչ այդ «90 րոպեի» թղթակիցը զրույց է ունեցել ակումբի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանի հետ: «Արդեն այսօր մենք ֆուտբոլասերներին կներկայացնենք մեր թիմի նոր դարպասապահին' բելառուս Արթուր Լեսկոյին, ում հետ պայմանագիր ենք ստորագրել: Այդ խնդիրը կարող ենք լուծված համարել: Արգին Նազարյանը այժմ բուժման կուրս է անցնում և ավելի ուշ կմիանա թիմին: Այլ նորեկներ այս պահին չկան: Կան ֆուտբոլիստներ, որոնք, հավանական է, համալրեն «Փյունիկը», քանի որ իրենց վերջնական պատասխանը պետք է տան մարտի 19-ին, սակայն տրանսֆերային պատուհանը փակվում է մարտի 22-ին, և եթե հասցնենք բոլոր փաստաթղթերը ձևակերպել, ապա հնարավոր է' այլ նորեկներ էլ հայտնվեն վերահայտավորման ցուցակում»,- ասել է Հարությունյանը: Անդրադառնալով Իտալիայում կայացած երեք խաղերին՝ Կարեն Հարությունյանն ասել է. «Անկեղծ ասած այդ թիմերը շատ լուրջ համարում չունեին: Կարող եմ ասել, որ ամենալավ հակառակորդը երկրորդ մրցակիցն էր' «Ալբալոնգան», որին հաղթեցինք 4-2 հաշվով: Իսկ առաջին ու երրորդ հանդիպումներոմ մեր մարզիչները ցանկացան ոչ այնքան ուժեղ թիմերի հետ խաղալ: Մարզչական շտաբը իր մտահղացումներն ուներ այդ կապակցությամբ: Հայաստանում «Փյունիկի» դեմ շատ թիմեր պաշտպանվում են, ու դեռևս թիմին հեշտ չի լինի զանգվածային պաշտպանությունը կոտրել երիտասարդացված կամ այսպես ասած' թարմացված կազմով: Այդ պատճառով էլ նման մակարդակի թիմերը մեզ հարմար էին: Այս առումով խնդիրը կատարվեց»: Հայաստանում տեղեկատվություն տարածվեց, որ Իտալիայում «Փյունիկի» ղեկավարությունը հանդիպում է ունեցել «Ռոմայի» ներկայացուցիչների հետ: Այս կապացությամբ Կարեն Հարությունյանը ասել է. «Ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ու ես հրավեր ստացանք Հռոմում ներկա գտնվելու «Ռոմայի» մարզմանը: Մեզ ջերմորեն ընդունեցին ակումբի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին և ակումբի տնօրեն Բրունո Կոնտին: Նրանք մեզ ներկայացրին նաև ակումբի ֆուտբոլիստներին, որոնք ևս մեզ ողջունեցին: Այդ ֆուտբոլիստների թվում էին Լուկա Տոնին, Տադեին, Մեքսեսը: Բնականաբար, խոսեցինք ֆուտբոլից: Տեղեկանալով, որ Մինասյանը նաև հավաքականի մարզիչն է, Ռանիերին երկար և մանրամասն զրուցեց մեր մարզչի հետ: Այնտեղ իմացանք, որ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ, 1993թ. ծնված Հովհաննես Միրոնյանը Ուկրաինայից արդեն տեղափոխվել է «Ռոմայի» պատանեկան թիմ: Նա մարզվում է Ֆրանչեսկո Տոտտիի հիմնած ֆուտբոլային ակադեմիայում, որտեղ մարզվում են տաղանդավոր պատանիներ: Նախնական պայմանավորվածություն հաստատեցինք հռոմեացիների հետ, և նրանք խոստացան, որ կհամագործակցեն մեզ հետ: Եթե մեզ մոտ տաղանդավոր երեխաներ լինեն, նրանք վերջիններիս սիրով կընդունեն իրենց ակադեմիայում»:
|
Категория: Europeanfootball |
Просмотров: 374 |
Добавил: desperado
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
|