"Արսենալի" ավագ Սեսկ Ֆաբրեգասը հավատացրել է,որ դեռ շատ գործեր ունի Լոնդոնում նոր գավաթներ նվաճելու մտքով և չի պատրաստվում փոխել ակումբը: "Ամռանը շատ էին խոսակցությունները,թե ինձանով հետաքրքրված են "Ռեալը" և "Բարսելոնան",բայց ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ:Հիմա ես անհանգստացած եմ միայն իմ վնասվածքով"-մեջբերում է իսպանացու խոսքերը The Sun-ը: "Ես շատ եմ ուզում ազատվել մկանների հետ խնդիրներից:Ես դեռ շատ գործեր ունեմ "Արսենալում":