Վարշավայում 15:00-ին տեղի ունեցավ "Եվրո-2012"-ի ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն իմացավ իր մրցակիցներին, որոնց հետ այս տարվա սեպտեմբերից սկսելու է պայքարել Եվրոպայի առաջնության ուղեգրերի համար: Հիշեցնենք, որ մեր ընտրանին 5-րդ զամբյուղում էր, որտեղ ընդգրկված էին նաեւ Մոնտենեգրոյի, Ալբանիայի, Մակեդոնիայի, Էստոնիայի, Վրաստանի, Մոլդովայի, Իսլանդիայի եւ Ղազախստանի հավաքականները: Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի հետ միևնույն խմբում, սակայն ինչպես արդեն նշվել էր, նման բան թույլ չի տալու ՈՒԵՖԱ-ն, ուստի մեր ընտրանին տեղափոխվեց 2-րդ խումբ։ Այսպիսով, Հայաստանը պայքարելու է Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի և Անդորրայի հետ: Կարելի է ասել, որ վիճակահանությունը բարեհաջող էր մեր հանդեպ:
ԵՎՐՈ-2012-ի ընտրական խմբեր
1-ին խումբ Գերմանիա, Թուրքիա, Ավստրիա, Բելգիա, Ղազախստան, Ադրբեջան
2-րդ խումբ
Ռուսաստան, Սլովակիա, Իռլանդիա, Մակեդոնիա, ՀԱՅԱՍՏԱՆ, Անդորրա
3-րդ խումբ
Իտալիա, Սերբիա, Հս. Իռլանդիա, Սլովենիա, Էստոնիա, Ֆարերներ
4-րդ խումբ
Ֆրանսիա, Ռումինիա, Բոսնիա, Բելառուս, Ալբանիա, Լյուքսեմբուրգ
5-րդ խումբ
Հոլանդիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Հունգարիա, Մոլդովա, Սան Մարինո
6-րդ խումբ
Խորվաթիա, Հունաստան, Իսրայել, Լատվիա, Վրաստան, Մալթա
7-րդ խումբ
Անգլիա, Շվեյցարիա, Բուլղարիա, Ուելս, Մոնտենեգրո
8-րդ խումբ
Պորտուգալիա, Դանիա, Նորվեգիա, Կիպրոս, Իսլանդիա
9-րդ խումբ
Իսպանիա, Չեխիա, Շոտլանդիա, Լիտվա, Լիխտենշտեյն
|