|
Главная » 2010 » Февраль » 3 » Բեռլուսկոնին զարմանում է
13:02 Բեռլուսկոնին զարմանում է |
Իտալիայի վարչապետ և իտալական «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին իր զարմանքն է հայտնել ակումբի հերթական ձեռքբերման կապակցությաբ, -տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը: Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ «Ինտերից» «Միլան» էր տեղափոխվել բրազիլացի եզրային Մանսինին:
«Ես չեմ հասկանում Գալիանիին: Մանսինին ստեղծագործող ֆուտբոլիստ է: Իսկ մեզ հարկավոր է խաղացող, ով կկարողանա քանդել մրցակցի գրոհները: Բացի այդ, բրազիլացն վերջին երկու տարվա ընթացքում գրեթե չէր խաղում: Ես համաձայն չեմ Գալիանիի հետ և դրա մասին նրան արդեն ասել եմ»,- նյարդայնացած պատմել է Բեռլուսկոնին:
Հարկ է նշել, որ Բեռլուսկոնին երբևէ հրապարակայնորեն չէր մեկնաբանել ակումբի փոխնախագահի գործունեությունը, բայց այս անգամ նա չկարողացավ կառավարել իր էմոցիաները:
|
Категория: Europeanfootball |
Просмотров: 345 |
Добавил: desperado
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
|