|
Главная » 2010 » Март » 10 » "Արսենալը" նվաստացրեց "Պորտուին"
09:53 "Արսենալը" նվաստացրեց "Պորտուին" |
Հինգ անպատասխան գնդակ ուղարկելով պորտուգալական «Պորտուի» դարպասը` Լոնդոնի «Արսենալը» Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ առաջին փուլի պատասխան խաղում չեզոքացրեց մեկ գոլի տարբերությունն ու ապահովեց հաջորդ փուլի ուղեգիրը: Արսեն Վենգերի թիմին չխանգարեցին հաղթանակ տոնել նույնիսկ կադրային խնդիրները: Վնասվածքների պատճառով բացակայում էին առաջատարներ` պաշտպան Վիլյամ Գալասն ու կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը: Դեռ առաջին կեսում հաղթողի անունն ընդհանուր դիմակայությունում գրեթե կասկած չէ առաջացնում: Նիկլաս Բենդտները դարձավ դուբլի հեղինակ: Երկրորդ կեսում գործը շարունակեց Սամիր Նասրին, ով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ: Այնուհետև արդյունքի հասավ Էմանուել Էբուէն, իսկ վերջակետը դրեց դանիացի Բենդտները` իր հաշվին գրանցելով հեթ-տրիկ: Փայլուն հանդիպում անցկացրեց Անդրեյ Արշավինը, ով դարձավ երեք գոլային փոխանցման հեղինակ: «Պորտուն» ընդնահրապես նման չէր ինքն իրեն: Եթե խաղից առաջ որոշակի շանսեր պորտուգալացիներին թողնում էին, ապա «Էմիրեյթսում» կայացած մրցավեճը պատասխանեց բոլոր հարցերին: Եվ հարցն այն չէ, որ «Պորտուն» թույլ մրցակից էր ու պատահականորեն էր հայտնվել 1/8 եզրափակիչում, պարզապես «Արսենալն» անկասելի էր: Արսեն Վենգերի երիտասարդ թիմը շարժվում է առաջ:
Լոնդոն, «Էմիրեյթս» մարզադաշտ «ԱՐՍԵՆԱԼ» (ԱՆԳԼԻԱ) - «ՊՈՐՏՈՒ» (ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ)` 5:0
Մրցավար` Ֆրանկ դե Բլեկերե
Գոլերը` 1:0 - Բենդտներ (9), 2:0 - Բենդտներ (25), 3:0 - Նասրի (63), 4:0 - Էբուէ (66), 5:0 - Բենդտներ (90, 11-մետրանոցից)
Արսենալ` Ալմունիա, Սանյա, Վերմալեն, Քեմպբել, Կլիշի, Նասրի (Դենիլսոն, 72), Սոնգ, Դիաբի, Ռոսիցկի (Էբուէ, 57), Բենդտներ, Արշավին (Ուոլկոտ, 76):
Պորտու`Հելտոն, Ֆուսիլե, Ալվեշ, Ռոլանդու,Պերեյրա, Մեյրելեշ,Կոելյո (Ռոդրիֆգես, 46), Ռուբեն Միքայել (Վասկես, 75), Վարելա (Գոնսալես, 76), Ֆալկաո Գարսիա, Հալկ:
Զգուշացումներ` Ֆալկաո Գարսիա (24), Վերմալեն (38), Բենդտներ (44), Պերեյրա (59), Ֆուսիլե (90).
Առաջին խաղը` 1:2
|
Категория: Europeanfootball |
Просмотров: 326 |
Добавил: desperado
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
|