Вторник, 21.11.2017, 21:45
?>Вы вошли как Гость | Группа " Гости" Приветствую Вас----> Гость
"
Главная | Мой профиль| Регистрация | Выход | Вход | RSS
Главная » 2010 » Февраль » 16 » Տոտտին հիվանդ է
21:43
Տոտտին հիվանդ է
«Ռոմայի» կենդանի լեգենդ, թիմի ավագ Ֆրանչեսկո Տոտտին հարբուխ ունի ու, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումը հունական «Պանատինաիկոսի» դեմ։ Նշենք, որ այս հանդիպումը կկայանա հինգշաբթի, Աթենքում։
Տոտտին, ով չի կարողացել այսօր մարզվել թիմի հետ ծնկի վնասվածքի պատճառով, տուն է վերադարձել այն բանից հետո, երբ բժիշկները նրա մոտ ախտորոշեցին հարբուխ։
Ինչ վերաբերում է հռոմեական ակումբի մյուս նորություններին, ապա արդեն ապաքինվել է վնասվածքից Ֆիլիպ Մեքսեսը, ով, ամենայն հավանականությամբ, կլինի թիմի մեկնարկային կազմում Աթենքում։ «Գայլերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին իր տրամադրության տակ կունենա նաև Մատեո Բրիգիին ու Միրկո Վուչինիչին։
Ընդհանրապես, Ռանիերիի տրամադրությունը այսօրվա մարզման ընթացքում բավական բարձր է եղել. «Եկե՛ք ցույց տանք հույներին, թե ովքեր են Հռոմեացիները»։
Категория: Europeanfootball | Просмотров: 161 | Добавил: desperado | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Armenianfootball [1]
Transfers [124]
Press- Konferencia [18]
Europeanfootball [207]
Интервью [4]
Copyright MyCorp © 2017
Конструктор сайтов - uCoz