Суббота, 27.04.2024, 04:54
?>Вы вошли как Гость | Группа " Гости" Приветствую Вас----> Гость
"
Главная | Мой профиль| Регистрация | Выход | Вход | RSS
Главная » 2010 » Февраль » 8 » Պլատինի։"Դա իմ գործը չէ"
14:55
Պլատինի։"Դա իմ գործը չէ"
Եվրո-2012-ի վիճակահանությունից առաջ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մամուլի ասուլիս էր հրավիրել Վարշավայում, որի ընթացքում պատասխանեց ոչ միայն Եվրո-2012-ին վերաբերող հարցերի. անգլիացի լրագրողները՝ մտահոգված Ջոն Տերրիի հետ կապված սկանդալի վերաբերյալ, ով վերջերս ինտիմ հարաբերություններ էր հաստատել հավաքականի նախկին պաշտպան Ուեյն Բրիջի կնոջ՝ Վանեսսա Պերոնսելի հետ, քիչ էր մնում լիովին շեղ էին Պլատինիի ուշադրությունը հիմնական թեմայից։
«Վիճակահանության արարողությունը կայցելեն ոչ միայն անգլիական ֆուտբոլային ասոցացիայի, այլ, ասենք, Ֆրանսիայի, Նորվեգիայի ու Մալթայի ներկայացուցիչները։ Ի՞նչ եք կարծում, նրանց հետաքրքիր է Ջոն Տերրիի խնդիրները։ Ես կարծում եմ, ոչ այնքան, որքան Ձեզ, - լրագրողի հարցին սկզբում հանգիստ փորձել է պատասխանել Պլատինին, - Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք կարելի էր ավագի թևկապը խլել նրանից հավաքականում, ապա դա Կապելլոյի խնդիրն է։ Նա իրեն դրսևորել է որպես փայլուն ստրատեգ։ Ես համոզված եմ, որ նա կհարթի իրադրությունը», - փորձել է հարցը սպառել հանրահայտ ֆուտբոլիստը։
Բայց երբ անգլիացիները, այդուամենայնիվ, շարունակել են համառել, Պլատինիի նյարդերը չեն դիմացել.
«Անկեծղ ասած, ես թքած ունեմ այդ ամբողջ պատմության վրա։ Դա ձեր (նկատի ունի՝ անգլիացիների - հեղ.) խնդիրն է։ Ի՞նչ եք ինձնից ուզում։ Ի՞նչ ասեմ։ Ֆրանսիացի լրագրողները մտահոգված են իրենց ընտրանու կազմով սպասվող Աշխարհի առաջնությանը։ Իտալացիները՝ նույնը։ Մյուս բոլոր հարցերը խնդրում եմ Կապելլոյին ուղղել», - ափերից դուրս է եկել Պլատինին։
Категория: Europeanfootball | Просмотров: 327 | Добавил: desperado | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Armenianfootball [1]
Transfers [124]
Press- Konferencia [18]
Europeanfootball [207]
Интервью [4]
Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz