Пятница, 23.02.2018, 02:43
?>Вы вошли как Гость | Группа " Гости" Приветствую Вас----> Гость
"
Главная | Мой профиль| Регистрация | Выход | Вход | RSS
Главная » 2010 » Февраль » 8 » Իսկ Վարդան Մինասյանը այսպես է մտածում
10:38
Իսկ Վարդան Մինասյանը այսպես է մտածում
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ Bobsoccer.ru կայքին տված հարցազրույցում նշել է, որ ուրախ կլինի մրցել Ռուսաստանի հավաքականի հետ Եվրո-2012-ի ընտրական փուլում։
«Եթե համառոտ բնութագրենք հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակը, ապա մեզ մոտ սերնդափոխություն է ընթանում։ Սովետական միության ֆուտբոլային դպրոցի սաներ հանդիսացող ֆուտբոլիստները արդեն ավարտել են մրցելույթները։ Սակայն նախկինի պես շատ լավ է խաղում Սարգիս Հովսեփյանը, ով ժամանակին հանդես է եկել Սանկտ-Պետերբուրգի «Զենիթում»։
Երբ Ռուսաստանի հավաքականը ժամանեց Երևան 1999 թվականին, նրան շատ ջերմ ընդունեցին մեզ մոտ։ Համոզված եմ, նույնը կլինի նաև այս անգամ։ Միշտ հետաքրքիր է խաղալ Ռուսաստանի հավաքականի դեմ, միշտ հետևում եմ այդ թիմի մրցելույթներին։ Բայց խումբը իրոք բավական բարդ է։
Ինչ վերաբերում է մեր ու Ադրբեջանի մրցակցությանը, որը այս անգամ անհնարին էր՝ ՈւԵՖԱ-ի որոշմամբ, ապա ես պետք է ասեմ, որ մենք դրան պատրաստ չենք։ Նախորդ անգամ, երբ մենք հայտնվեցինք նույն խմբում, ոչ մի լավ բան չստացվեց, այնպես որ դեռ վաղ է։
Մեր ենթախմբում, կարծում եմ, ֆավորիտները Ռուսաստանը, Սլովակիան ու Իռլանդիան են։ Եթե անկեղծ լինեմ, ապա Ռուսաստանը խմբի գլխավոր ֆավորիտն է։
Մեզ պետք է լավ հանդես գալ։ Հենց դա է մեր գլխավոր նպատակը։ Բացի այդ, մենք անգնահատելի փորձ ենք ձեռք բերում. ինչպես արդեն նշեցի, մեզ մոտ սերնդափոխություն է», - եզրափակել է մեր ընտրանու գլխավոր մարզիչը։
Категория: Europeanfootball | Просмотров: 171 | Добавил: desperado | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Armenianfootball [1]
Transfers [124]
Press- Konferencia [18]
Europeanfootball [207]
Интервью [4]
Copyright MyCorp © 2018
Конструктор сайтов - uCoz