Четверг, 18.04.2024, 20:43
?>Вы вошли как Гость | Группа " Гости" Приветствую Вас----> Гость
"
Главная | Мой профиль| Регистрация | Выход | Вход | RSS
Главная » 2010 » Февраль » 18 » Վենգերը դժգոհում է
10:30
Վենգերը դժգոհում է
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը քննադատության է ենթարկել մրցավարի գործողությունները երեկ կայացած «Պորտուի» հետ խաղում, ինչպես նաև նշել, որ չի պատրաստվում մեկնաբանել իր ֆուտբոլիստների սխալները։
«Ես չեմ ցանկանում գնահատել Ֆաբիանսկու գործողությունները ու քննադատել նրան բոլորի առջև։ Կարծում եմ, որ իսկական թիմը պետք է միասին տոնի հաղթանակները ու միասին տանի պարտության կսկիծը։ Այդ իսկ պատճառով, կրկնեմ, չեմ պատրաստվում խոսել իմ ֆուտբոլիստները որևէ սխալի մասին։
Քեմփբելը լավ հանդիպում անցկացրեց։ Բնականաբար, նա հիասթափված է երկրորդ բաց թողած գոլով։ Չգիտեմ, ո՞րտեղ այնտեղ մրցավարը մտադիր հետ փոխանցում տեսավ դեպի դարպասապահը։ Որպեսզի այդ դրվագում ազատ հարված նշանակես, անհրաժեշտ է, որպեսզի խաղացողը մտադրված հետ փոխանցում կատարի դարպասապահին։
Բացի այդ՝ նա թույլ տվեց տանտերերին արագորեն խաղարկել գնդակը, չնայած նրան, որ մինչև դարպասը հեռավորությունը կազմում էր ընդամենը 5 մետր։ Նա պետք է հնարավորություն տար մեզ պատ կառուցել, կամ ուղղակի թող գոլ գրանցեր «Պորտուի» օգտին։
Իրոք, մինչ այժմ չեմ հասկանում մրցավարի գործողությունները. միգուցե, ես այնքան էլ լավ չեմ հասկանում ֆուտբոլից» - մեջբերում է մարզչի խոսքերը «Արսենալի» պաշտոնական կայքը։
Категория: Europeanfootball | Просмотров: 342 | Добавил: desperado | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Armenianfootball [1]
Transfers [124]
Press- Konferencia [18]
Europeanfootball [207]
Интервью [4]
Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz