Вторник, 16.04.2024, 23:01
?>Вы вошли как Гость | Группа " Гости" Приветствую Вас----> Гость
"
Главная | Мой профиль| Регистрация | Выход | Вход | RSS
Главная » 2010 » Январь » 31 » Տերրին սկանդալի կենտրոնում
02:29
Տերրին սկանդալի կենտրոնում
"Չելսիի" պաշտպան Ջոն Տերրին հայտնվել է սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ գրեթե բոլոր թերթերը հայտնեցին երկվորյակների հայր Տերրիի և իր նախկին խաղընկեր Ուեյն Բրիջի ընկերուհու սիրային պատմությունների և Տերրիի կողմից այդ պատմությունները թաքցնելու մասին:
Ջոն Տերրին, որն արժանավել էր "Հայր-2009" մրցանակին, կապի մեջ է մտել ֆրանսիացի մոդել Վանեսսա Պերանսելի հետ և նրան գումար էր խոստացել լռության դիմաց: Այդ երկու ֆուտբոլիստների տները իրարից այդքան էլ հեռու չեն և նրանք հաճախ էին միասին ժամանակ անցկացնում, քանի որ երուսն էլ հետաքրքրվում են շնասպորտով և ձիասպորտով, իսկ նրանց "սիրելիները" դարձել էին ընկերուհիներ: Պերանսելը և Բրիջը ներկա էին Տերրիի հարսանիքին:
Տերրիի իրավաբանները կարողացել են հասնել դատական արգելքի ֆուտբոլիստի սիրային կապերի մանրամասների տարածման վերաբերյալ, պատճառաբանելով, որ Տերրին անձնական և ընտանեկան կյանքի իրավունք ունի:
Այնուհետև Վերին Ատյանի Դատարանը ենթադրել է, որ Տերրին վախենում է կորցնել հարգանքը և հովանավորների հետ պայմանագիրը, ոչ թե կնոջը և արդյունքում վճիռ է կայացրել թույլատրել ԶԼՄ-ներին ազատ քննադատել ֆուտբոլիստին:
Տերրիի իրվաբանները, իմանալով "News of the World" պարբերականի ցանկությունը պատմել ընթերցողներին Տերրիի արկածների մասին, կարողացել են հասնել փակ դատական լսումների անցկացմանը և տվյալ թեմայով տեղեկատվությունների և ֆոտոների տպագրման արգելքին:
Категория: Europeanfootball | Просмотров: 350 | Добавил: desperado | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
1 madridist  
0

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Armenianfootball [1]
Transfers [124]
Press- Konferencia [18]
Europeanfootball [207]
Интервью [4]
Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz