Пятница, 29.03.2024, 13:28
?>Вы вошли как Гость | Группа " Гости" Приветствую Вас----> Гость
"
Главная | Мой профиль| Регистрация | Выход | Вход | RSS
«  Апрель 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Главная » 2010 » Апрель » 1 » Տեո Ուոլքոթի ջանքերով
11:53
Տեո Ուոլքոթի ջանքերով
«Արսենալի» հետ արտագնա խաղի առաջին կեսում «Բարսելոնայի» ֆուտբոլիստները առնվազն 10 անգամ կարող էին գրավել Ալմունիայի դարպասը։ 10 անգամ առնվազն գնդակը պարզապես պարտավոր էր հայտնվել լոնդոնցիների դարպասում, իսկ գնդակին տիրելու տոկոսային հարաբերությունը 30-ը 70-ի էր՝ հօգուտ հյուրերի։
Սակայն ամեն անգամ ինչ-որ բան խանգարում էր դրան։ Ամեն ինչ «Արսենալի» համար ավելի վատթարացավ այն բանից հետո, երբ սկզբում Անդրեյ Արշավինն, իսկ հետո էլ Ուիլյամ Գալասը արդեն առաջին 45 րոպեների ընթացքում փոխարինվեցին վնասվածքների պատճառով։
Եվ ահա, երկրորդ կեսի սկզբնամասում Զլատան Իբրահիմովիչը մի այնպիսի դիրքից գրավեց «Արսենալի» դարպասը, որ՝ չգրավելու դեպքում, ոչ ոք չէր մեղադրի վերջինիս գոլային պահը չօգտագործելու համար։ Բոլորն են, երևի, հիշում են, որ գոլ խփելը ընդհանրապես շատ ծանր էր տրվում Զլատանին վերջին ժամանակներս։
Իհարկե, այս պարագայում, գոլը էլ ավելի գեղեցիկ ու արժեքավոր դարձավ. Իբրան գնդակը նուրբ հարվածով կախեց Ալմունիայի գլխավերևով ու բացեց հաշիվը։ Դա տեղի ունեցավ 2-րդ կեսի հենց առաջին րոպեին, և թվում էր, թե «Արսենալի» հույսը մարել է։ Իսկ Զլատան Իբրահիմովիչն արդեն բռնել էր խաղի ռիթմը. 59-րդ րոպեին նա կրկնապատկեց հաշիվը՝ մոտ տարածությունից «անխիղճ» հարվածով ռմբահարելով Ալմունիային՝ 0։2։
10 րոպե անց Տեո Ուոլկոտը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը և նոր շունչ հաղորդել տանտերերի գործողություններին։ Հանդիպման 85-րդ րոպեին Կառլես Պույոլը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Սեսկ Ֆաբրեգասի նկատմամբ, որի արդյունքում տուժածը վստահորեն իրացրեց 11 մետրանոց հարվածը, իսկ «դահիճը» հեռացվեց խաղադաշտից։
Ամեն դեպքում, նույնիսկ վերջին րոպեներին բաց թողած երկու այս գնդակները չեն ստիպում մտածել, թե «Արսենալը» լուրջ հնարավորություններ ունի կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճելու. պատասխան խաղը կայանալու է «Կամպ Նոույում», որտեղ «Բարսան» ոչնչացնում է իր մրցակիցներին առանձնակի դաժանությամբ։

Արսենալ  - Բարսելոնա  - 2:2 (0։0)
Գոլեր 0:1 - Իբրահիմովիչ (46), 0:2 - Իբրահիմովիչ (59), 1:2 - Ուոլկոտ (69), 2:2 -Ֆաբրեգաս (85, 11 մետ.)

ԱՐՍԵՆԱԼ՝ Ալմունիա, Սանյա (Ուոլկոտ, 68), Վերմալեն, Գալաս (Դենիլսոն, 45), Կլիշի, Ֆաբրեգաս, Ա.Սոնգ, Դիաբի, Նասրի, Բենդտներ, Արշավին (Էբուե, 27)

ԲԱՐՍԵԼՈՆԱ՝ Վալդես, Դ. Ալվեշ, Պույոլ, Պիկե, Մաքսվելլ, Ս. Կեյտա, Բուսկետս, Չավի, Մեսսի (Միլիտո, 88), Իբրահիմովիչ (Անրի, 78), Պեդրո։

Զգուշացումներ՝ Արշավին (21), Ա.Սոնգ (41), Ֆաբրեգաս (44), Պիկե (73),Էբուե (75), Դիաբի (80)։

Հեռացում՝ Պույոլ (85)։
Категория: Europeanfootball | Просмотров: 548 | Добавил: desperado | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Armenianfootball [1]
Transfers [124]
Press- Konferencia [18]
Europeanfootball [207]
Интервью [4]
Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz