Четверг, 25.04.2024, 23:28
?>Вы вошли как Гость | Группа " Гости" Приветствую Вас----> Гость
"
Главная | Мой профиль| Регистрация | Выход | Вход | RSS
Главная » 2010 » Февраль » 9 » Ռոնալդինյոն դուրս մնաց
00:42
Ռոնալդինյոն դուրս մնաց
Բրազիլիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Կառլոս Դունգան հրապարակել է հավաքական հրավիրված այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր կնախապատրասվեն մարտին 2-ին Լոնդոնում կայանալիք Իռլանդիայի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը:
Այդ ցուցակում կրկին բացակայում է իտալական «Միլանի» խաղարկող Ռոնալդինյոն, ով հավաքական չի հրավիրվում 2009 թվականի սկզբից:
Մինչ այդ մի շարք լրատվամիջոցներ կոչ էին անում Դունգային Ռոնալդինյոյին ընգրկել հավաքականի ցուցակում, քանզի, նրանց կարծիքով, «Ռոնին» այժմ գտնվում է ֆանտաստիկ մարզավիճակում, սակայն մարզիչն անտեսել է նաև մամուլի խնդրանքը:

Բրազիլիայի հավաքականի կազմը.

Դարպասապահներ` Ժուլիո Սեզար («Ինտեր»), Դոնի («Ռոմա»),

Պաշտպաններ` Մայկոն («Ինտեր»), Դանի Ալվեշ («Բարսելոնա»), Ժիլբերտո (,Կրուզեյրո»), Ժուան («Ռոմա»), Լուսիո («Ինտեր»), Լուիզաո («Բենֆիկա»), Տյագո Սիլվա («Միլան»),

Կիսապաշտպաններ` Ժիլբերտո Սիլվա (,Պանատինաիկոս»), Ժոզուե («Վոլֆսբուրգ»), Մելո («Յուվենտուս»), Բաշտուշ («Լիոն»), Կակա («Ռեալ»), Ռամիրես («Բենֆիկա»), Էլանո («Գալաթասարայ»), Ժուլիո Բապտիշտա («Ռոմա»), Կլեբերսոն («Ֆլամենգո»),

Հարձակվողներ` Ռոբինյո («Սանտոս»), Ադրիանո («Ֆլամենգո»), Նիլմար («Վիլյառեալ»), Լուիշ Ֆաբիանո («Սևիլիա»):
Категория: Europeanfootball | Просмотров: 346 | Добавил: desperado | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Armenianfootball [1]
Transfers [124]
Press- Konferencia [18]
Europeanfootball [207]
Интервью [4]
Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz