Մադրիդի "Ռեալը" հնարավոր է իր շարքերը համալրի ևս մեկ պաշտպանով արդեն մյուս շաբաթ: Ինչպես տեղեկացնում է AS-ը,Մադրիդ պետք է տեղափոխվի Սանտանդերի "Ռասինգի" 18-ամյա տաղանդավոր պաշտպան Սերխիո Կանելեսը,ով արդեն հասցրել է մասնակցել 7 հանդիպման և դարձել է 4 գոլի հեղինակ: