Четверг, 28.03.2024, 22:02
?>Вы вошли как Гость | Группа " Гости" Приветствую Вас----> Гость
"
Главная | Мой профиль| Регистрация | Выход | Вход | RSS
Главная » 2010 » Январь » 20 » "Ռեալը" հետաքրքրված է Հոլգեր Բադշտուբերով
11:02
"Ռեալը" հետաքրքրված է Հոլգեր Բադշտուբերով
Իսպանական առաջատար լրատվամիջոցները նշում են, որ Մադրիդի «Ռեալն» ակտիվորեն հետաքրքրվում է Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Հոլգեր Բադշտուբերով:
20-ամյա պաշտպանը, ով հանդես է եկել Գերմանիայի բոլոր տարիքային հավաքականներում, հիանալի մրցաշրջան է անցկացնում, և գերմանական ԶԼՄ-ները նույնիսկ քննարկում են նրա մասնակցությունը 2010թ. Աշխարհի Գավաթին արդեն Գերմանիայի ազգային ընտրանու կազմում:
Բադշտուբերը սկսեց մրցաշրջանը` որպես կենտրոնական պաշտպան, սակայն, ունենալով մի շարք խնդիրներ պաշտպանության ձախ եզրում, բավարացիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալը որոշեց այդ դիրքում փորձարկել ունիվերսալ Հոլգերին, Բադշտուբերն այնպիսի լավ տպավորություն գործեց, որ հոլանդացի մասնագետը սկսել է ամբողջ ձախ եզրը վստահել երիտասարդ ֆուտբոլիստին:
Ինչպես տեղեկացնում է իսպանական AS պարբերականը, այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ վնասվածք ստացած Պեպեն այլևս չի կարողանա օգնել իր թիմին մինչև այս մրցաշրջանի ավարտը, «Արքայական ակումբը» ակտիվորեն փնտրում է մի պաշտպանի, ով կկարողանա փոխարինել պորտուգալացուն:
«Ռեալը» պատրաստվում է 12 մլն եվրո առաջարկել Հոլգեր Բադշտոբերի տրանսֆերի համար, սակայն ըստ գերմանական լրատվամիջոցների, «Բավարիան» չի պատրաստվում այդքան «փոքրիկ» գումարել պաշտպանության գծի իր առաջատարներից մեկին:
Категория: Transfers | Просмотров: 337 | Добавил: desperado | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Armenianfootball [1]
Transfers [124]
Press- Konferencia [18]
Europeanfootball [207]
Интервью [4]
Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz