|
Главная » 2010 » Февраль » 4 » Քարամյաններին առաջարկություն չի արել
09:29 Քարամյաններին առաջարկություն չի արել |
Բուխարեստի «Դինամոյի» նախագահ Կրիստի Բորչեան երդվել է իր երեխաների առողջությամբ, որ նա ոչ մի առաջարկ չի արել Քարամյաններ եղբայրներին՝ իր ակումբ տեղափոխվելու վերաբերյալ։ Այս մասին նա խոսել է այն բանից հետո, երբ ռումինական մամուլում հայտնվել են երկրվորյակ եղբայրների խոստովանություններն այն մասին, թե իբր Բորչեան կապնվել է վերջիններիս հետ ու պայմանագիր առաջարկել։ Դա տեղի է ունեցել «Ստյաուա» տեղափոխվելուց առաջ։ Այս տեղեկությունից հետո «Ստյաուայի» նախագահ Ջիջի Բեկալին զանգահարել է «Կարմիր շների» նախագահին ու հարցրել, արդյո՞ք այդ ասեկոսեները համապատասխանում են իրականությանը։ Բորչեան հավաստիացրել է Բեկալիին, որ այս խոսակցությունները անհիմն են ու նույնիսկ երդվել իր երեխաների առողջությամբ։ Հիշեցնենք, որ նախորդ կիրակի Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստներ՝ Արտավազդ ու Արման Քարամյանները տեղափոխվեցին «Տիմիշոարայից» «Ստյաուա»։
|
Категория: Europeanfootball |
Просмотров: 337 |
Добавил: desperado
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
|