|
Главная » 2010 » Март » 10 » Պարտվեցին, բայց ...
09:57 Պարտվեցին, բայց ... |
Արյեն Ռոբենի` 64-րդ րոպեին խփած գնդակի շնորհիվ, Մյունխենի «Բավարիան» կարողացավ ապահովել անհրաժեշտ հաշիվն ու նվաճել եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիրը: Գերմանական գրանդը պարտվեց, բայց պարտվեց այնպես, որ ստիպեց «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում հավաքված երկրպագուներին հուզված լքել տրիբունաները: Իսկ ամեն ինչ այդքան հաջող էր սկսվել «Ֆիորենտինայի» համար... Մյունխենյան ակումբի դարպասապահ Հանս-Յորգ Բուտի սխալից հետո, ով չկարողացավ գնդակը ֆիքսել ոչ այդքան վտանգավոր հարվածից հետո, Խուան Վարգասը, գտնվելով բավական սուր անկյան տակ, այդուհանդերձ գրավեց հյուրերի դարպասը` առաջ մղելով իր թիմին: Ստեֆան Յովետիչը երկրորդ կեսում կրկնապատկեց հաշիվը, և մի պահ թվաց, որ «Ֆիորենտինան» կարող է դառնալ իրական հրաշքի հեղինակ` առաջին անգամ իր պատմության ընթացքում հասնելով Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ: Սակայն բավարացիների ավագ Մարկ վան Բոմելը շուտով հավասարացրեց հաշիվը երկու խաղերի արդյունքով` բիլյարդային հարվածով գրավելով Սեբաստիան Ֆրեյի դարպասը: Բայց սա էլ չկանգնեցրեց «մանուշակներին»: Չեզարե Պրանդելիի թիմը նետվեց առաջ և չորս րոպե անց Ստեֆան Յովետիչը խփեց իր երկրորդ գոլն այս խաղում: 3:1, և այդ պահի դրությամբ հաջորդ փուլում էր հենց իտալական ակումբը: Չանցավ և մեկ րոպե, երբ Արյեն Ռոբենը կրկնեց իր հայրենակցի հաջողությունը` կրկին կրճատելով հաշվի տարբերությունը, ի դեպ, խփելով այս խաղի ամենագեղեցիկ գոլը` շրջանցելով մի քանի մրցակցի ու գրավելով Ֆրեյի դարպասը գտնվելով տուգանայինից դուրս: Սա արդեն ձեռնտու էր «Բավարիային»: Լուի վան Գալն իրավունք չուներ ձեռքից բաց թողնել այս առավելությունը: Եվ գերմանացիները դա արեցին: «Բավարիան» պարտվեց, բայց պարտվեց այնպիսի հաշվով, որը թույլ տվեց "Բավարիային" սպասել իր մրցակցին քառորդ եզրափակիչում:
Ֆլորենցիա, «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտ «ՖԻՈՐԵՆՏԻՆԱ» (ԻՏԱԼԻԱ) - «ԲԱՎԱՐԻԱ» (ԳԵՐՄԱՆԻԱ)` 3:2
Մրցավար` Ունդիանո Մալյենկո
Գոլերը` 1:0 - Վարգաս (27), 2:0 - Յովետիչ (54), 2:1 - վան Բոմել (60), 3:1 - Յովետիչ (64), 3:2 - Ռոբեն (65)
Ֆիորենտինա` Ֆրեյ, դե Սիլվեստրի, Կրոլդրուպ, Նատալի, Ֆելիպե (Պասկուալ, 79), Մոնտոլիվո, Ձանետի, Մարկյոնի, Յովետիչ, Վարգաս (Կեյրիսոն, 82), Ջիլարդինո
Բավարիա` Բուտ, Լամ, Բադշտուբեր, վան Բյույտեն, Ալաբա, վան Բոմել, Շվայնշտայգեր, Ռոբեն, Ռիբերի (Պրանյիչ, 90+2), Գոմես (Կլոզե, 29), Մյուլլեր
Զգուշացումները` Շվայնշտայգեր (22), Կրոլդրուպ (39), Ֆելիպե (78), վան Բոմել (85)
Առաջին խաղը` 1:2
|
Категория: Europeanfootball |
Просмотров: 297 |
Добавил: desperado
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
|