Четверг, 25.04.2024, 00:32
?>Вы вошли как Гость | Группа " Гости" Приветствую Вас----> Гость
"
Главная | Мой профиль| Регистрация | Выход | Вход | RSS
Главная » 2010 » Февраль » 22 » Մեծ հանդիպում կարող է կայանալ
00:24
Մեծ հանդիպում կարող է կայանալ
Հայաստանի հավաքականը մայիսին կարող է Երեւանում ընկերական հանդիպում անցկացնել Արգենտինայի հավաքականի հետ։ Սա ֆանտաստիկ իրադարձություն կարող է լինել մեր ֆուտբոլի պատմության ընթացքում, քանի որ Հայաստանը սեփական հարկի տակ դեռ երբեք նման ուժեղ հավաքականի հետ չի հանդիպել։
Հայաստան-Արգենտինա հնարավոր հանդիպման մասին ասեկոսեներն ավելի են շատացել, երբ ՖԱՖ ֆուտբոլասերների ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ այդ մասին խոսել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Դա արդեն իսկ բավական էր, որ իրարանցում առաջանար Հայաստանի ֆուտբոլային կյանքում։ Համենայն դեպս, այսօր ArmSport.am-ը մի քանի տասնյակ նամակներ է ստացել, որտեղ ֆուտբոլասերներին հետաքրքրում է մեկ հարց. որքանո՞վ է հավանական Հայաստան-Արգենտինա հանդիպումը։
Մեր կարծիքով դա հավանական է, քանի որ մենք եւս տեղեկություններ ունենք, որ բանակցությունները ընթանում են Հայաստանի համար ձեռնտու սցենարով։ Հավաստի տեղեկություններ կան, որ Արգենտինան մայիսին պատրաստվում է մի քանի ստուգողական հանդիպում անցկացնել Եվրոպայում, ապա ուղեւորվել Հարավաֆրիկյան հանրապետություն, որտեղ հունիսին մեկնարկում է 2010 թ. Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը։
Արգենտինական աղբյուրների հավաստմամբ, Դիեգո Մարադոնան Եվրոպայում ցանկանում է 3 հանդիպում անցկացնել, որոնցից վերջինն անպայման պետք է կայանա Իսրայելում։ Իսկ ինչո՞ւ Իսրայելում։ Պատճառը մեկն է. 1986 թ. Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ Արգենտինան մրցել է հենց Իսրայելի հետ հյուրընկալվելիս եւ հաղթել 7։2 հաշվով։ Դրանից հետո արգենտինացիները, որոնց կազմում փայլում էր Դիեգո Մարադոնան, ուղեւորվել են Մեքսիկա եւ հաղթել աշխարհի առաջնությունում։
Այժմ, Արգենտինան մարզում է Դիեգո Մարադոնան, ով սնահավատ անձնավորություն է եւ 2010 թ. աշխարհի առաջնության հետ կապված անչափ մեծ հույսեր ունի։
Շատ հավանական է, որ Արգենտինան Իսրայել մեկնի Հայաստանի հետ Երեւանում մրցելուց հետո։ Եթե դա տեղի ունենա, ապա արգենտինացիները Հայաստան կժամանեն մարտական կազմով, քանի որ այդ հանդիպումներին մասնակցելու են այն խաղացողները, ովքեր ընդգրկված են լինելու Արգենտինայի 2010 թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի հայտացուցակում։
Մի խոսքով, Հայաստան-Արգենտինա հանդիպումը իրատեսական է։ Թե ինչպե՞ս է այն հաջողվելու կազմակերպել ՀՖՖ-ին, դա արդեն երկրորդական հարց է, որին հնարավոր է անդրադառնալ պաշտոնական տեղեկատվության դեպքում։ 
Категория: Europeanfootball | Просмотров: 344 | Добавил: desperado | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Armenianfootball [1]
Transfers [124]
Press- Konferencia [18]
Europeanfootball [207]
Интервью [4]
Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz