Вторник, 21.11.2017, 21:37
?>Вы вошли как Гость | Группа " Гости" Приветствую Вас----> Гость
"
Главная | Мой профиль| Регистрация | Выход | Вход | RSS
Главная » 2010 » Февраль » 17 » Մանկունիանցիները լուրջ հայտ են ներկայացրել
09:29
Մանկունիանցիները լուրջ հայտ են ներկայացրել
Վերսկսվեց եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարը` Չեմպիոնների Լիգան, այն էլ ինչպես մեկնարկեց: Փետրվարի 16-ին կայացավ 1/8 եզրափակիչի երկու հանդիպում` սուպեր խորագրով: 3:2 հաշվով «Սան Սիրո» մարզադաշտում առավելության հասնելով իտալական «Միլանի» նկատմամբ` անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», մեծ հաշվով, ապահովեց քառորդ եզրափակիչի ուղեգիրը: Միայն հրաշքը կփրկի Ռոնալդինյոյին ու խաղընկերներին երկու հանդիպումների արդյունքում հաղթող դուրս գալ այս դիմակայությունում:
Առաջին 15-20 րոպեի ընթացքում տանտերերը ցուցադրեցին հիանալի ֆուտբոլ, իսկ Ռոնալդինյոյի` անդրադարձի օգնությամբ դեռ երրորդ րոպեին խփած գնդակը հաստատեց «ռոսոներիների» լրջագույն ամբիցիաները: Սակայն «Յունայթեդն» աստիճանաբար ավելացրեց արագությունները և Փոլ Սքոուլզը դեռ առաջին կեսում խփեց պատասխան գնդակը:
Ընդմիջումից հետո գերիշխում էին արդեն հյուրերը, ինչի արդյունքում թիմի առաջատար հարձակվող Ուեյն Ռունիի երկու անգամ գրավեց բազմաչարչար Դիդայի դարպասը` գրեթե վճռելով հակամարտության ելքը: Քաջ գիտակցելով սեփական առավելությունը` «Մանչեսթերը» մի փոքր թուլացրեց զգոնությունը և թույլ տվեց մրցակցին կրճատել տարբերությունը: Ռոնալդինյոյի փոխանցումից հետո կրնկի գեղեցիկ հարվածով աչքի ընկավ փոխարինման դուրս ելած Զեեդորֆը: Այդ գնդակը միայն որոշակի հույս ներշնչեց «Միլանի» երկրպագուներին և ոչ ավելին:
Անգլիացիները տարան վստահ հաղթանակ` 3:2: Պատասխան խաղում սըր Ալեքս Ֆերգյուսոնի դեմ պետք է լինեն բոլոր աշխարհի չար ուժերը, որպեսզի «ռոսոներին» կարողանան երկու և ավելի գնդակի առավելությամբ հաղթել «Օլդ Տրաֆորդում»:


Միլան, «Սան Սիրո» մարզադաշտ
Միլան (Իտալիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)` 2:3
Գոլերը` 1:0 - Ռոնալդինյո (3), 1:1 - Սքոուլզ (36), 1:2 - Ռունի (66), 1:3 - Ռունի (74), 2:3 - Զեեդորֆ (85)

Մրցավար` Բենկերենսա

«Միլան»` Դիդա, Անտոնինի (Ֆավալի, 38), Տիագո Սիլվա, Նեստա, Բոներա, Բեքհեմ (Զեեդորֆ, 72), Ամբրոզինի, Պիրլո, Ռոնալդինյո, Պատո, Հունտելար (Ինձագի, 77):

«Մանչեսթեր Յունայթեդ»`Վան դեր Սար, Ռաֆայել (Բրաուն, 90), Ֆերդինանդ, Էվանս, Էվրա, Կարիկ, Ֆլետչեր, Սքոուլզ, Նանի (Վալենսիա, 64), Պակ, Ռունի:

Զգուշացումներ` Ռունի (44), Կարիկ (63), Ռոնալդինյո (90)

Հեռացում` Կարիկ (90+3)
Категория: Europeanfootball | Просмотров: 141 | Добавил: desperado | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Armenianfootball [1]
Transfers [124]
Press- Konferencia [18]
Europeanfootball [207]
Интервью [4]
Copyright MyCorp © 2017
Конструктор сайтов - uCoz