Вторник, 21.11.2017, 21:45
?>Вы вошли как Гость | Группа " Гости" Приветствую Вас----> Гость
"
Главная | Мой профиль| Регистрация | Выход | Вход | RSS
Главная » 2010 » Март » 11 » Մանկունիանցիները ջախջախեցին "Միլանին"
13:48
Մանկունիանցիները ջախջախեցին "Միլանին"
Երկու խաղում 4 գնդակ ուղարկելով իտալական "Միլանի" դարպասը, "Մանչեսթեր Յունայթեդի" հարձակվող Ուեյն Ռունին փաստորեն գրեթե միայնակ որոշեց Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի այս երկու թիմերի դիմակայության ելքը:
Պատասխան խաղի արդեն 13-րդ րոպեին Ռունին գլխի հարվածով բացեց հանդիպման հաշիվը "Օլդ Տրաֆորդում"` վերջ դնելով միլանյան ակումբի ֆուտբոլիստների ու երկրպագուների ամենանվիրական հույսերին. երեք գնդակ արտագնա խաղում Լեոնարդոյի սաները խփել ոչ մի կերպ չէին կարող:
Դեռ նոր էր մեկնարկել երկրորդ խաղակեսը, իսկ Ռունին մեկ անգամ էլ գրավեց Աբիատիի հարվածը` օգտվելով Նանիի գեղեցիկ փոխանցումից:
Հաշիվը խոշոր դարձրեց Պակ Չժի Սունը. թվում էր, թե կորեացին նորից փորձում էր փոխանցումով գտնել ամենազոր Ռունիին, սակայն այս անգամ գնդակը դարպասում հայտնվեց առանց մանկունիանցիների 10 համարի մարզաշապիկով հանդես եկող ֆուտբոլիստի:
Եվ արդեն ամենավերջում արդեն Դարեն Ֆլետչերը մեկ անգամ ևս չխնայեց Լեոնարդոյին ու նրա սաներին` երկու խաղերի արդյունքում հաշիվը հասցնելով նսեմացուցիչ 7:2-ի:
Երկու հանդիպումներում "Մանչեսթեր Յունայթեդը" քարը քարի վրա չթողեց "Միլանից"` հաղթելով վերջինիս "Սան-Սիրոյում" ու ջախջախելով` "Օլդ Տրաֆֆորդում": Հենց այս հանդիպումը ակնհայտորեն ուրվագծեց միլանցիների գլխավոր մարզիչ Լեոնարդոյի անպատրաստ լինելը` պայքարելու անհամեմատ ավելի փորձառու իր գործընկեր Ալեքս Ֆերգյուսոնի հետ:

1/8 եզրափակիչ

Պատասխան հանդիպում

Մանչեսթեր Յունայթեդ Անգլիա - Միլան Իտալիա - 4:0 (1:0)
Գոլ` 1:0 - Ռունի (13), 2:0 - Ռունի (46), 3:0 - Պակ Չժի Սուն (59), Դարեն Ֆլետչեր (88).

Մանչեսթեր Յունայթեդ. Վան դեր Սար, Գ. Նեվիլ (Ռաֆայել դա Սիլվա, 66), Վիդիչ, Ռիո Ֆերդինանդ, Էվրա, Ֆլետչեր, Սքոուլզ (Դ. Գիբսոն, 73), Պակ Չժի Սուն, Վալենսիա, Ռունի (Բերբատով, 66), Նանի:

Միլան` Աբյատտի, Աբատե(Բեքհեմ, 63), դա Սիլվա, Բոներա(Զեեդորֆ, 46), Յանկուլովսկի, Ֆլամինի, Պիրլո, Ամբրոզինի, Հունտելաար, Բորյելլո(Ինձագի, 68), Ռոնալդինյո:

10 մարտի. «Օլդ Տրաֆֆորդ» մարզադաշտ

Մրցավար` Մասսիմո Բուզակա

Առաջին խաղը`- 3:2
Категория: Europeanfootball | Просмотров: 146 | Добавил: desperado | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Armenianfootball [1]
Transfers [124]
Press- Konferencia [18]
Europeanfootball [207]
Интервью [4]
Copyright MyCorp © 2017
Конструктор сайтов - uCoz