Четверг, 21.09.2017, 17:56
?>Вы вошли как Гость | Группа " Гости" Приветствую Вас----> Гость
"
Главная | Мой профиль| Регистрация | Выход | Вход | RSS
Главная » 2010 » Февраль » 17 » "Լիոնը" հաղթեց "Ռեալին"
09:32
"Լիոնը" հաղթեց "Ռեալին"
Սեփական դարպասն անառիկ պահելով ու մրցակցինը մեկ անգամ գրավելով` ֆրանսիական «Լիոնը» լուրջ հայտ ներկայացրեց «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան խաղից առաջ:
Դիմակայության ֆավորիտ համարվող Մադրիդի «Ռեալը» ոչինչ չկարողացավ անել «Ստադ Ժեռլան» մարզադաշտում, որտեղ նրան ընդունել էր «Լիոնը»: Ֆրանսիական թիմը սկզբից հստակ ցուցադրեց մրցակցին, որ հենց այնպես նվիրել հաջորդ փուլի ուղեգիրը չի պատրաստվում և սկսեց աստիճանաբար վտանգավոր պահեր ստեղծել Իկեր Կասիլյասի դարպասի մոտ: Իսպանիայի հավաքականի դարպասապահն առաջին կեսում լիարժեք կատարում էր իր պարտականությունները, իսկ երբ նա էլ էր անզոր փրկել դրությունը, օգնության էր գալիս դարպասային ձողը: Բայց դա միայն առաջին կեսում...
Ընդմիջումից անմիջապես հետո Ժան Մակունը խփեց, ինչպես պարզվեց, հանդիպման հաղթական գնդակը: Իհարկե, դրանից հետո «Ռեալը» պաշարեց մրցակցի կիսադաշտը, պահեր ստեղծեց, բայց դա «Արքայական ակումբի» օրը չէր: «Լիոնը» խաղադաշտ էր դուրս եկել հաղթելու և հաղթեց, լուծելով իր գլխավոր խնդիրը`սեփական դարպասը պահել անառիկ:
Պատասխան հանդիպումից առաջ ֆավորիտ է շարունակում մնալ (իհարկե, արդեն ոչ այդքան միանշանակ) «Ռեալը», բայց Մանուել Պելյեգրինիի թիմի հեղինակությանը լուրջ վնաս հասցրեցին: Կկարողանա արդյոք կերպարանափոխվել «գալակտիկոսը» կիմանանք շուտով: Պատասխան հանդիպումը մարտի 10-ին է:

Լիոն, «Ստադ Ժեռլան» մարզադաշտ
«Լիոն» (Ֆրանսիա) - «Ռեալ» (Իսպանիա)`1:0
Գոլը` 1:0 - Մակուն (47)

Մրցավար` Ատկինսոն

«Լիոն»`Լյորիս, Ռեվեյե, Կրիս, Բումսոնգ, Սիսոկո, Տուլալան, Մակուն, Դելգադո (Բաշտոշ, 89), Գովու, Պյանիչ (Չելստրյոմ, 78), Լիսանդրո (Գոմիս, 82):

«Ռեալ»` Կասիլյաս, Արբելոա, Սերխիո Ռամոս, Ալբիոլ, Մարսելո (Գարայ, 46), Ալոնսո, Մ. Դիարա, Կակա, Գրաներո, Ռոնալդու, Իգուաին (Բենզեմա, 64):

Զգուշացումներ` Գովու (29), Արբելոա (33), Մարսելո (35), Ալոնսո (45)
Категория: Europeanfootball | Просмотров: 197 | Добавил: desperado | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Armenianfootball [1]
Transfers [124]
Press- Konferencia [18]
Europeanfootball [207]
Интервью [4]
Copyright MyCorp © 2017
Конструктор сайтов - uCoz