Пятница, 29.03.2024, 14:50
?>Вы вошли как Гость | Группа " Гости" Приветствую Вас----> Гость
"
Главная | Мой профиль| Регистрация | Выход | Вход | RSS
Главная » 2010 » Март » 18 » Կրկին փայլում է Մեսին
12:55
Կրկին փայլում է Մեսին
«Բարսելոնան» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց գերմանական «Շտուտգարտին»՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ նորից վերգտնում է իր ֆանտաստիկ խաղամակարդակը ու ևս մեկ անգամ խաղով ստիպում լռել բոլոր քննադատաներին ու իսպանական մայրաքաղաքային թիմի երկրպագուներին։ Եվ այս ամենը Չավիի բացակայության պայմաններում։
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում հաշիվը բացեց Լիոնել Մեսսին՝ շրջանցելով «Շտուտգարտի» պաշտպաններին, ժամանակ գտնելով նայելու դեպի դարպասը, հարմարվելով ու հարվածելով՝ 1։0։
Քիչ անց նորից Մեսսին հոյակապ փոխանցումով տուգանայինում գտավ Յայա Տուրեին, իսկ վերջինս մեկ հպումով հասցեագրեց այն Պեդրոյին՝ 2։0։
Երկրորդ կես, և նորից Մեսսին է գոլի հեղինակ դառնում ու ստիպում «Կամպ Նոույին» ոտնկայս ծափահարել իրեն։
Խաղավերջում էլ, ավելի ճիշտ 89-րդ րոպեին Բոյան Կռկիչը մեկ անգամ էլ է ստիպում Լեմանին գնդակը դուրս բերել սեփական դարպասից՝ հենց այնպես, առանց որևէ մեծ անհրաժեշտության։
«Բարսելոնան», ի տարբերություն իսպանական հանրաճանաչ մեկ այլ թիմի, մրցաշրջանից առաջ մեծ ու ծանր խոստումներ երկրպագուներին չարեց։ Եվ ի տարբերություն այդ մյուս հանրաճանաչ ակումբի (անունը շատ հայտնի է՝ այստեղ հրատարակելու համար) շարունակում է պայքարը գլխավոր մրցանակի համար ինչպես Պրիմերայում, այնպես էլ Չեմպիոնների Լիգայում։

Չեմպիոնների Լիգա

1/8 եզրափակիչ

Պատասխան հանդիպում

Բարսելոնա Իսպանիա - Շտուտգարտ Գերմանիա - 4:0 (2:0, 2:0)
Գոլեր՝ 1:0 - Մեսսի (13), 2:0 - Պեդրո (22), 3:0 - Մեսսի (60), 4:0 - Կռկիչ (89)

Բարսելոնա՝ Վալդես, Դ. Ալվեշ, Պույոլ, Պիկե, Մաքսվելլ, Բուսկետս (Իբրահիմովիչ, 66), Յայա Տուրե, Ինյեստա (Կռկիչ, 89), Մեսսի, Անրի (Միլիտո, 78), Պեդրո։

Շտուտգարտ՝ Լեման, Չելոցցի (Գեբհարտ, 46), Դելպյեր, Նիդեմայեր, Մոլինարո, Կուզմանովիչ, Հեդիրա, Տրեշ, Ա. Գլեբ, Կակաու, Պոգրեբնյակ (Մարիկա, 70).

Զգուշացումներ՝ Լեման (43), Պոգրեբնյակ (45), Կուզմանովիչ (54)։

17 մարտի. «Կամպ Նոու», 22.45.
Մրցավար՝ Ալեն Համմեր։
Категория: Europeanfootball | Просмотров: 352 | Добавил: desperado | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Armenianfootball [1]
Transfers [124]
Press- Konferencia [18]
Europeanfootball [207]
Интервью [4]
Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz