Суббота, 20.04.2024, 04:00
?>Вы вошли как Гость | Группа " Гости" Приветствую Вас----> Гость
"
Главная | Мой профиль| Регистрация | Выход | Вход | RSS
Главная » 2010 » Март » 11 » Կրկին և կրկին "Լիոն"
13:55
Կրկին և կրկին "Լիոն"
Արդեն մի քանի մրցաշրջան անընդմեջ Մադրիդի "Ռեալը" չի կարողանում հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը: Եթե նախորդ մրցաշրջանում արքայական ակումբը զրնգուն ապտակ ստացավ անգլիական "Լիվերպուլից"` պարտվելով պատասխան խաղում 0:4 հաշվով, ապա այս անգամ "Ռեալը" պարտվեց միայն երկու խաղերի արդյունքում՝ 1։2 հաշվով: Սակայն այս փաստը հազիվ թե սփոփի մադրիդյան ակումբի երկրպագուների կսկիծը:
Թվում էր, թե առաջին խաղում կրած նվազագույն հաշվով պարտությունից հետո, երկրորդ խաղը իսպանացիները բավական լավ են մեկնարկել ՙԼիոնի՚ հետ մրցավեճում։ Որպես ապացույց՝ թանկարժեք Կրիշտիանու Ռոնալդուն արդեն վեցերորդ րոպեին ՙճեղք՚ գտավ ֆրանսիացիների դարպասապահ Ուգո Լյորիսի գործողություններում` գնդակը ցանցից ներս ուղարկելով վերջինիս ոտքերի արանքով:
Մի փոքր անց էլ արդեն Գոնսալո Իգուաինը` մեն-մենակ մնալով ոչ թե դարպասապահի, այլ արդեն դարպասի դիմաց հարվածեց... դարպասաձողին: Թվում էր, թե «ահեղ դատաստանը» մոտ է...
Սակայն լիոնցիները մի փոքր այլ կարծիքի են այս մասին: Առավելապես դա վերաբերում էր խաղը իր ուսերին քաշ տվող արգենտինացի Սեսար Դելգադոյին, ինչպես նաև հարձակվող, նորից արգենտինացի Լիսանդրո Լոպեսին, ովքեր շարունակաբար բզկտում էին մադրիդյան ակումբին կենտրոնում, դիմային գծում, եզրերում...
Ընդմիջմանը հյուրերի գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը ինչ-որ բաներ փսփաց իր խաղացողներին, որոնք շատ ավելի համարձակ ու անամոթաբար սկսեցին գործել ՙՍանտիագու Բեռնաբեույում՚։ Համենայն դեպս, խաղը ավելի տեղափոխվեց կենտրոնական գոտի՝ «Ռեալի» կիսադաշտ տեղափոխվելու միտումներով։ Նորից երեկոյան «խինդն ու որախությունը» ապահովում էր Դելգադոն, որին հետապնդում, հարվածում, գցում ու «ոչնչացնել» էին ցանկանում երևի «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստները։
Դելգադոն կանգուն մնաց ու իր նպատակին հասավ. հենց նրա սկսած գրոհը 75-րդ րոպեին ավարտվեց Միրալեմ Պյանիչի խփած գոլով, որը և քառորդ եզրափակիչի ուղեգիր պարգևեց ֆրանսիական ակումբին։

Ֆլորենտինո Պերեսի այս մրցաշրջանում նախատեսված «նապոլեոնական» պլանների առաջին հատվածը, այն է՝ Չեմպիոնների Լիգայի հաղթող ճանաչվելը, տապալվեց։ Մնաց Պրիմերան...

Ռեալ Իսպանիա - Լիոն Ֆրանսիա - 1:1 (1:0)
Գոլ` 1:0 - Ռոնալդու (6), Միրալեմ Պյանիչ (75)

Ռեալ` Կասիլյաս, Ռամոս, Գարայ, Ալբիոլ, Արբելոա (Մ. Դիարրա, 84), Լ.Դիարրա, Գուտի, Գրաներո (վան դեր Վարտ, 62), Կակա (Ռաուլ, 77), Ռոնալդու, Իգուաին:

Լիոն` Լյորիս, Ռեվեյեր, Բումսոնգ (Չելստրյոմ, 46), Կրիս, Սիսսոկո, Տուլալան, Գովու, Մակուն (Գոնալոնս, 46), Պյանիչ (Էդերսոն, 84), Դելգադո, Լիսանդրո:

Զգուշացումներ` Կրիս (26), Գրաներո (38), Դելգադո (68), վան դեր Վարտ (88)

«Սանտիագու Բեռնաբեու» մարզադաշտ

Մրցավար՝ Նիկոլա Ռիցցոլի։
Категория: Europeanfootball | Просмотров: 298 | Добавил: desperado | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Armenianfootball [1]
Transfers [124]
Press- Konferencia [18]
Europeanfootball [207]
Интервью [4]
Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz