|
Главная » 2010 » Март » 20 » Կարծիքներ, կարծիքներ, կարծիքներ
01:33 Կարծիքներ, կարծիքներ, կարծիքներ |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր
շվեյցարական Նյոնում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի
վիճակահանությունը։ Արդեն հիմա տարբեր թիմերի ներկայացուցիչներ իրենց
կարծիքն են հայտնել այս վիճակահանության վերաբերյալ։
Ինտեր - ԲԿՄԱ
Ինտերի գլխավոր տնօրեն Էռնեստո Պաոլիո.
«Չի
կարելի մրցակցին հեշտ համարել։ Երկու պատճառներով՝ նախ՝ Ռուսաստանում նոր
է սկսվել ներքին առաջնությունը ու մոսկովյան թիմը դեռ թարմ է։
Երկրորդը՝ նրանք խաղում են արհեստական խոտածածկի վրա, ինչը ավելի վատ է տեխնիկական թիմերի համար»։ (Sky Sports)
Լուիշ Ֆիգու. Ինտերի նախկին ֆուտբոլիստ
«Չի
կարելի ասել, որ այս փուլում հեշտ մրցակիցներ կան, բայց զուտ տրամաբանորեն
հասկանալի է, որ ավելի լավ է ԲԿՄԱ-ն լինի, քան «Բարսելոնան» ու «Մանչեսթեր
Յունայթեդը»։
Բավարիա Մյունխեն - Մանչեսթեր Յունայթեդ
«Բավարիայի» գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգե.
«Դժվարին, բայց միաժամանակ հետաքրքիր վիճակահանություն էր։
«Մանչեսթեր
Յունայթեդը» ամենաբարձր կարգի թիմ է։ Մենք պետք է խաղանք մեր
հնարավորությունների առավելագույն մակարդակով և նույնիսկ ավելին, եթե
ցանկանում ենք անցնել այս մրցակցին։ Անգլիական թիմը ֆավորիտ է այս խաղում,
և դա մեզ ավելի ձեռնտու է»։ (www.fcbayern.de)
Բորդո - Լիոն
«Բորդոյի» նախագահ Ժան-Լուի Տրիո
«Մենք
զրուցում էինք «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլասի հետ մինչ
վիճակահանությունը և համաձայնեցինք, որ չենք ցանկանում միմյանց դեմ մրցել։
Մեր
առավելությունը կայանում է նրանում, որ մենք երկորդ հանդիպումը
անցկացնելու ենք սեփական հարկի տակ։ Իսկ ահա «Լիոնի» առավելությունը
նրանում է, որ Ֆրանսիայի վերջին տարիների չեմպիոնը ավելի մեծ փորձ ունի
Չեմպիոնների Լիգայի։
«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլաս
«Յուրահատուկ
վիճակահանություն էր։ Առաջին անգամ 2004 թվականից ֆրանսիական ակումբը
հանդես կգա կիսաեզրափակիչում («Մոնակոն» այդ տարի հասավ մինչև եզրափակիչ -
հեղ.): (Eurosport)
|
Категория: Europeanfootball |
Просмотров: 317 |
Добавил: desperado
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
|