Пятница, 19.04.2024, 11:57
?>Вы вошли как Гость | Группа " Гости" Приветствую Вас----> Гость
"
Главная | Мой профиль| Регистрация | Выход | Вход | RSS
Главная » 2010 » Февраль » 19 » Ժոզեի մյուս հնարավոր աշխատավայրը
18:43
Ժոզեի մյուս հնարավոր աշխատավայրը
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Միլանի «Ինտերի» ներկայիս գլխավոր մարզիչ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն կարող է ստանձնել Մադրիդի «Ռեալի» ղեկը, տեղեկացնում է իսպանական Marca-ն:
Այսպիսի ենթադրությունների պատճառ է դարձել այն քննադատությունը, որին ենթարկվել են «Արքայական ակումբի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի ֆրանսիական «Լիոնի» հետ առաջին խաղում կրած պարտությունից հետո (0:1):
«Ռեալը» հինգ տարի անընդմեջ չի կարողանում հաղթահարել եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի փլեյ-օֆֆի առաջին փուլի արգելքը: «Գալակտիկական» ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ ընթացիկ մրցաշրջանում թիմը կկարողանա հաջող հանդես գալ Լիգայում, առավել ևս որ այս տարվա եզրափակիչը տեղի է ունենալու «Ռեալի» սեփական` «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում:
Ըստ վերոնշյալ աղբյուրի, մայրաքաղաքային ակումբի ղեկավարությունը լրջորեն քննարկում է Ժոզե Մոուրինյոյի թեկնածությունը և արդեն մոտ ապագայում կարող է առաջարկ անել պորտուգալացի մասնագետին:
Категория: Transfers | Просмотров: 367 | Добавил: desperado | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Armenianfootball [1]
Transfers [124]
Press- Konferencia [18]
Europeanfootball [207]
Интервью [4]
Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz