|
Главная » 2010 » Январь » 27 » Իտալացի ֆուտբոլիստը կարող է համալրել "քաղաքացիների" շարքերը
19:24 Իտալացի ֆուտբոլիստը կարող է համալրել "քաղաքացիների" շարքերը |
Եթե անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի հարձակվող Ռոբինյոն հեռանա թիմից, ապա «քաղաքացիների» ղեկավարությունը ձեռք կբերի Ջենոայի «Սամպդորիայի» առաջատար Անտոնիո Կասսանոյին, այդ մասին տեղեկացնում է իտալական La Gazzetta dello Sport պարբերականը: Ռոբինյոն, ամենայն հավանականությամբ, առաջիկա ամիսներին վարձավճարով հանդես կգա իր նախկին ակումբում` բրազիլական «Սանթոսում»: «Մանչեսթեր Սիթին» արդեն գտել է բրազիլացուն փոխարինում (Կասսանո) և պետք է հանդիպի իտալացի ֆուտբոլիստի գործակալ Ջուզեպպե Բոցոյին այս շաբաթ: «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրվում է նաև Բոցոյի մեկ այլ հաճախորդով` հռոմեական «Ռոմայի» պաշտպան Մարկո Մոտտայով:
|
Категория: Transfers |
Просмотров: 358 |
Добавил: desperado
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
|