Пятница, 19.04.2024, 22:58
?>Вы вошли как Гость | Группа " Гости" Приветствую Вас----> Гость
"
Главная | Мой профиль| Регистрация | Выход | Вход | RSS
«  Апрель 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Главная » 2010 » Апрель » 3 » "Ինտերին" կարող են զրկել սկուդետոյից
14:05
"Ինտերին" կարող են զրկել սկուդետոյից
Միլանի «Ինտերը» հնարավոր է զրկվի 2006 թվականի Իտալիայի չեմպիոնի կոչումից։ Պատճառն այն է, որ այս թիմի նախկին հարձակվող Քրիստաին Վիերին դատական հայց է ներկայացրել Միլանի դատարան՝ պնդելով, որ «Ինտերի» ղեկավարությունը 2005/2006 թ. մրցաշրջանում իր դեմ գաղտնի գործունեություն է ծավալել։ Ըստ Վիերիի, «Ինտերի» աշխատակիցները, գաղտնալսել են իր հեռախոսազանգերը, ինչպես նաև լրտեսների օգնությամբ փորձել են տեղեկանալ, թե ինչով է զբաղված ֆուտբոլիստը խաղադաշտից դուրս։
Վիերին արդեն դիմել է քաղաքացիական դատարան՝ իտալական բջջային օպերատորներից մեկից պահանջելով 9.25 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում։
Բացի այդ, «Ինտերի» նախկին հարձակվողը բողոք է ներկայացրել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտե, նշելով որ սպորտային օրենսդրության համաձայն ակումբը խախտել է կնքված պայմանագրի 18-րդ կետը։
Եթե Վիերիի հայցը բավարարվի, ապա «Ինտերն», ըստ ամենայնի, կզրկվի 2006 թվականի չեմպիոնական տիտղոսից։ Այդ դեպքում 2006 թվականի Իտալիայի չեմպիոն կճանաչվի այդ առաջնությունում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած «Ռոման»։
Նշենք նաև, որ Վիերին պահանջում է նաև պատժամիջոց կիրառել «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատիի և փոխնախագահ Ռինալդո Գելֆիի նկատմամբ, տեղեկացնում է «Football Italia» պարբերականը։
Категория: Europeanfootball | Просмотров: 515 | Добавил: desperado | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Armenianfootball [1]
Transfers [124]
Press- Konferencia [18]
Europeanfootball [207]
Интервью [4]
Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz