"Միլանի" և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ջենարո Գատտուզոն ձկան խանութ է բացել, որի բացմանը ներկա էին հարյուրավոր մարդիկ, որոնց թվում էին Ռոնալդինյոն և Դևիդ Բեքհեմը: -Ես միշտ երազում էի ձկնորս դառնալ, բայց, ցավոք, ֆուտբոլիստ դարձա: Բայց ձուկ... Ես շատ եմ սիրում ձուկ ուտել, նույնիսկ դիպչել նրան:Դա իմ կիրքն է,-նշում է ֆուտբոլիստը: