Вторник, 21.11.2017, 21:26
?>Вы вошли как Гость | Группа " Гости" Приветствую Вас----> Гость
"
Главная | Мой профиль| Регистрация | Выход | Вход | RSS
Главная » 2010 » Март » 17 » Չելսին լքում է ՉԼ-ն
13:50
Չելսին լքում է ՉԼ-ն
Ժոզե Մոուրինյոյի վերադարձը «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտ ավելի քան հաջող ստացվեց: Սամուել Էտո´ոյի գոլի շնորհիվ «Ինտերն» առավելության հասավ նաև Լոնդոնի «Չելսիի» հետ երկրորդ խաղում: Պորտուգալացի մասնագետը շատ էր ցանկանում հաղթել հենց իր համար ժամանակին շատ հարազատ ստադիոնում և նա կատարեց իր խոստումը: Առաջին կեսում ավելի շատ ժամանակ հատկացնելով պաշտպանական գործուղություններին` երկրորդում «նեռաձուրին» օգտագործեցին արդյունքի հասնելու իրենց ռեալ հնարավորություններից մեկը:
«Չելսին» շատ ակտիվ էր առաջին կեսում: Եվ եթե Ժուլիո Սեզարին անհագստացնել հաճախ չէր հաջողվում, ապա ողջ պաշտպանությունը ստիպված էր քրտնաջան աշխատել ողջ 45 րոպեի ընթացքում: Դրոգբան, Անելկան, Մալուդան ու տղաները ոչ ստանդարտ գործողություններով անընդհատ փորձում էին անակնկալի բերել «իտալացիներին»: Չստացվեց:
Ընդմիջումից հետո Մոուրինյոն հրամայեց իր զինվորներին խլել գնդակը, այն վերահսկել ու փորձել սպառնալ Թերնբուլի դարպասին: Մի քանի անգամ «Ինտերի» ֆուտբոլիստները վրիպեցին անչափ նպաստավոր դիրքերից, սակայն հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 12 րոպե առաջ Սամուել Էտո´ոն բաց չթողեց իր շանսը:
Փրկվելու ժամանակ այլևս չկար: Վերջում տեղի տվեցին Դիդյե Դրոգբայի նյարդերը: Նա հեռացվեց, բայց դա արդեն էական չէր: Մոուրինյոն փայլուն կատարեց իր առջև դրված խնդիրը` երկու անընդմեջ հաղթանակ տանելով իր նախկին թիմի նկատմամբ: Նրան «Սթեմֆորդ Բրիջում» հիշում են և հարգում: Նա, ինչպես և խոստացել էր, շատ զուս տոնեց իր հաղթանակը: Մոուրինյոն շարունակում է պայքարը, իսկ «Չելսին» հրաժեշտ տալիս մրցաշարին: Մինչ նոր հանդիպում:


Լոնդոն, «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտ
«ՉԵԼՍԻ» (ԱՆԳԼԻԱ) - «ԻՆՏԵՐ» (ԻՏԱԼԻԱ)` 0:1

Գոլ` 0:1 - Էտո´Օ (78)

«Չելսի»` Թերնբուլ, Իվանովիչ, Տերի, Ալեքս, Ժիրկով (Կալու, 73), Բալակ (Ջ.Քոուլ, 62), Միկել, Լեմպարդ, Մալուդա, Անելկա, Դրոգբա:

«Ինտեր» `Սեզար,Մայկոն, Սամուել, Լուսիո, Ձանետի, Կամբյասո, Սնեյդեր (Մարիգա, 85), Մոտտա (Մատերացի, 90), Պանդև (Ստանկովիչ, 75), Էտո´ո, Միլիտո:

Զգուշացումներ` Էտո´ո (17), Մոտտա (48), Լուսիո (54), Մալուդա (55), Դրոգբա (57), Սեզար (82), Ալեքս (83), Տերի (89):

Հեռացում` Դրոգբա (86):

Առաջին խաղը` 1:2
Категория: Europeanfootball | Просмотров: 131 | Добавил: desperado | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Armenianfootball [1]
Transfers [124]
Press- Konferencia [18]
Europeanfootball [207]
Интервью [4]
Copyright MyCorp © 2017
Конструктор сайтов - uCoz