Четверг, 28.03.2024, 16:08
?>Вы вошли как Гость | Группа " Гости" Приветствую Вас----> Гость
"
Главная | Мой профиль| Регистрация | Выход | Вход | RSS
Главная » 2010 » Март » 17 » "ԲԿՄԱ"-ն անցնում է առաջ
13:55
"ԲԿՄԱ"-ն անցնում է առաջ
Բանակայինների ճապոնացի լեգիոներ Կեյսուկե Հոնդայի ոչ այդքան վտանգավոր հարվածից և անդալուսիացիների դարպասապահ Անդրես Պալոպի սխալից հետո Ռուսաստանն ունեցավ ներկայացուցիչ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակիչում: Մոսկվայի ԲԿՄԱ-ն արեց անհնարինը` հաղթեց «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում «Սևիլիային»:
Ռուսները կարողացան օգտագործել իրենց հնարավորություններն, իսկ իսպանացիները` ոչ: Չօգնեցին ո′չ Մանոլո Խիմենեսի փոխարինումները, ո′չ երկրպագուները և ո′չ էլ Լուիս Ֆաբիանոյի առկայությունը խաղադաշտում: ԲԿՄԱ-ն ավելի ուժեղ գտնվեց «Սևիլիայից» և առաջին անգամ պատմության ընթացքում նվաճեց Չեմպիոնների Լիգայի ¼-րդ եզրափակիչի ուղեգիրը:
Առաջին կեսի վերջնամասում Տոմաշ Նեցիդը, ստանալով գնդակը խաղընկերոջից, մեկ շարժումով շրջանցեց Ֆեդերիկո Ֆասիոյին ու այնպես հարվածեց, որ Պալոպը չկարողացավ օգնել իր թիմին: Ճիշտ է` շատ արագ «Սևիլիան» վերականգնեց հավասարակշռությունը. Երկար փոխանցում, պաշտպանները սխալվում են, Խեսուս Նավասը փոխանցում է, իսկ Դիեգո Պերոտին դիպուկ հարվածում:
Հանդիպման վճռորոշ պահը տեղի ունեցավ 55-րդ րոպեին, երբ Հոնդայի` տուգանայինից կատարած հարվածն այնքան տարօրինակ կորագծով ընթացավ, որ Պալոպը խառնվեց իրար ու գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Մնացած ժամանակահատվածում Մանոլո Խիմեսի թիմը փրկել դրությունը չկարողացավ: Խոստովանենք, որ դա դժվար էր անել, քանզի հաջորդ փուլ անցնելու համար տանտերերին անհրաժեշտ է առնվազն երկու անգամ ստիպել Ակինֆեևին գնդակը հանել ցանցից:


Սևիլիա, «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտ
«ՍԵՎԻԼԻԱ» (ԻՍՊԱՆԻԱ) - ԲԿՄԱ (ՌՈՒՍԱՍՏԱՆ)` 1:2


Գոլերը` 0:1 - Նեցիդ (39), 1:1 - Պերոտի (41), 1:2 - Հոնդա (55)

«Սևիլիա»` Պալոպ, Ստանկյավիչյուս, Ֆասիո, Դրագուտինովիչ, Նավարո (Կորեյա, 75), Ռենատո (Նեգրեդո, 70), Զոկորա, Նավաս, Պերոտի, Կապել (Կանուտե, 46), Ֆաբիանո

ԲԿՄԱ` Ակինֆեև, Վ. Բերեզուցկի, Իգնաշևիչ, Ա. Բերեզուցկի, Շչեննիկով, Ալդոնին, Շեմբերաս, Կրասիչ (Օդիա, 72), Հոնդա (Ռախիմիչ, 82), Գոնսալես (Մամաև, 87), Նեցիդ

Զգուշացումներ` Ա. Բերեզուցկի (20), Ֆաբիանո (52), Շչեննիկով (61), Գոնսալես (70), Շեմբերաս (71)

Առաջին խաղը` 1:1
Категория: Europeanfootball | Просмотров: 330 | Добавил: desperado | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Armenianfootball [1]
Transfers [124]
Press- Konferencia [18]
Europeanfootball [207]
Интервью [4]
Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz