Суббота, 20.04.2024, 04:52
?>Вы вошли как Гость | Группа " Гости" Приветствую Вас----> Гость
"
Главная | Мой профиль| Регистрация | Выход | Вход | RSS
Главная » 2010 » Март » 10 » "Արսենալը" նվաստացրեց "Պորտուին"
09:53
"Արսենալը" նվաստացրեց "Պորտուին"
Հինգ անպատասխան գնդակ ուղարկելով պորտուգալական «Պորտուի» դարպասը` Լոնդոնի «Արսենալը» Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ առաջին փուլի պատասխան խաղում չեզոքացրեց մեկ գոլի տարբերությունն ու ապահովեց հաջորդ փուլի ուղեգիրը:
Արսեն Վենգերի թիմին չխանգարեցին հաղթանակ տոնել նույնիսկ կադրային խնդիրները: Վնասվածքների պատճառով բացակայում էին առաջատարներ` պաշտպան Վիլյամ Գալասն ու կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը:
Դեռ առաջին կեսում հաղթողի անունն ընդհանուր դիմակայությունում գրեթե կասկած չէ առաջացնում: Նիկլաս Բենդտները դարձավ դուբլի հեղինակ: Երկրորդ կեսում գործը շարունակեց Սամիր Նասրին, ով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ: Այնուհետև արդյունքի հասավ Էմանուել Էբուէն, իսկ վերջակետը դրեց դանիացի Բենդտները` իր հաշվին գրանցելով հեթ-տրիկ:
Փայլուն հանդիպում անցկացրեց Անդրեյ Արշավինը, ով դարձավ երեք գոլային փոխանցման հեղինակ: «Պորտուն» ընդնահրապես նման չէր ինքն իրեն: Եթե խաղից առաջ որոշակի շանսեր պորտուգալացիներին թողնում էին, ապա «Էմիրեյթսում» կայացած մրցավեճը պատասխանեց բոլոր հարցերին: Եվ հարցն այն չէ, որ «Պորտուն» թույլ մրցակից էր ու պատահականորեն էր հայտնվել 1/8 եզրափակիչում, պարզապես «Արսենալն» անկասելի էր:
Արսեն Վենգերի երիտասարդ թիմը շարժվում է առաջ:


Լոնդոն, «Էմիրեյթս» մարզադաշտ
«ԱՐՍԵՆԱԼ» (ԱՆԳԼԻԱ) - «ՊՈՐՏՈՒ» (ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ)` 5:0

Մրցավար` Ֆրանկ դե Բլեկերե

Գոլերը` 1:0 - Բենդտներ (9), 2:0 - Բենդտներ (25), 3:0 - Նասրի (63), 4:0 - Էբուէ (66), 5:0 - Բենդտներ (90, 11-մետրանոցից)

Արսենալ` Ալմունիա, Սանյա, Վերմալեն, Քեմպբել, Կլիշի, Նասրի (Դենիլսոն, 72), Սոնգ, Դիաբի, Ռոսիցկի (Էբուէ, 57), Բենդտներ, Արշավին (Ուոլկոտ, 76):

Պորտու`Հելտոն, Ֆուսիլե, Ալվեշ, Ռոլանդու,Պերեյրա, Մեյրելեշ,Կոելյո (Ռոդրիֆգես, 46), Ռուբեն Միքայել (Վասկես, 75), Վարելա (Գոնսալես, 76), Ֆալկաո Գարսիա, Հալկ:

Զգուշացումներ` Ֆալկաո Գարսիա (24), Վերմալեն (38), Բենդտներ (44), Պերեյրա (59), Ֆուսիլե (90).

Առաջին խաղը` 1:2
Категория: Europeanfootball | Просмотров: 325 | Добавил: desperado | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Armenianfootball [1]
Transfers [124]
Press- Konferencia [18]
Europeanfootball [207]
Интервью [4]
Copyright MyCorp © 2024
Конструктор сайтов - uCoz